20:50 Բանաստեղծություն: Ես լռում եմ դեռ | |
![]() Ես լռում եմ դեռ, լռում շարունակ Ու չեմ ցանկանում ինքս իմ առջև Բացել գաղտնիքն այն բարդ ու պարզունակ` Ինչքան եմ ուզում ես քեզ հետ կանչել... Դու էլ ես լռում,սակայն տարբեր է, Ուրիշ է իմ ու քո լռությունը, Քո ձայնին կարոտ սիրտս հարբել է Ու կորցրել է հանգստությունը: Բայց իմ հարբեցող սիրտը դեռ անհագ Կլանում է քո թունդ լռությունը, Ես թախծի ծովն եմ սուզվում անհատակ, Ինձ լքում է իմ գիտակցությունը: Իմ դեմքին է դեռ ժպիտն այն հիմար, Որ թաքցնում է իմ թուլությունը, Ինչպես եմ ուզում ես գոռալ հիմա, Որ կարոտել եմ քո խենթությունը... Սակայն կապկպված իմ այս կարոտին Խեղդում է միջիս հպարտությունը, Ու դժկամորեն դեռ քարշ եմ տալիս Հոգիս բզկտող քո լռությունը... Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա տեղեկացրեք: | |
|
Всего комментариев: 0 | |