09:29 «Բարսելոնա» - «Ռեալ»` 3:2 | |
![]() Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:2 հաշվով պարտության մատնեց Մադրիդի «Ռեալին»: Առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց: Ընդմիջումից հետո սկսվեց իսկական Սուպերկլասիկոն: 55-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը` առաջ մղելով «Ռեալին»: Հենց հաջորդ գրոհի ժամանակ «Բարսելոնան» Մասկերանոյի 40 մետրանոց փոխանցման եւ Պեդրոյի դիպուկ հարվածի շնորհիվ վերականգնեց հաշվի հավասարությունը: 70-րդ րոպեին Լիոնել Մեսին արդյունավետ իրացրեց Անդրես Ինյեստայի վաստակած 11 մետրանոց հարվածը: Ռամոսը խախտեց կանոնները: 78-րդ րոպեին Չավին օգտագործեց Ինյեստայի անցումն ու փոխանցումը` 3:1: 85-րդ րոպեն Իկեր Կասիլյասը Մեսիի հարվածից հետո փրկեց «Ռեալին» չորրորդ գոլից, իսկ Վիկտոր Վալդեսը նույն րոպեին «Բարսելոնային» գոլից փրկել չկարողացավ: Աչքի ընկավ Դի Մարիան` 3:2: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին Մադրիդում: Իսպանիայի Սուպերգավաթ Առաջին հանդիպում «Բարսելոնա» - «Ռեալ»` 3:2 Պեդրո Ռոդրիգես, 56, Լիոնել Մեսի, 70 (11մ.) Չավի, 77 – Ռոնալդու, 55, Դի Մարիա, 85 | |
|
Всего комментариев: 0 | |