Четверг, 28.03.2024, 14:44
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Апрель » 22 » «Բարսելոնա» - «Ռեալ». հարատեւ պատերազմ
    16:27
    «Բարսելոնա» - «Ռեալ». հարատեւ պատերազմ










    Հերթական Սուպերկլասիկոն դեռ երկար կլինի քննարկումների ու բանավեճերի առարկա: Ոմանք կասեն, թե հաջողությունը ժպտաց հաղթողին, ոմանք էլ կասեն, թե հաղթողն արժանի էր: «Ռեալ» - «Բարսելոնա» դիմակայությունն անվերջ պատերազմի բնույթ է ստացել: Հետեւաբար, անվերջ են նաեւ քննարկումներն ու բանավեճերը:«Ռեալի» հաղթանակը չեմպիոնի տիտղոսի գին ունի: Հենց թշնամու սրտում տարած հաղթանակը բազմակի չեմպիոնական է: Արքայական ակումբը հաղթահարեց կարեւորագույն հոգեբանական արգելք. այս «Բարսելոնային» նույնպես կարելի է հաղթել: Գվարդիոլայի թիմում նույնպես մարդիկ են խաղում, նրանք նույնպես կարող են սխալվել: Ի վերջո, Ժոզե Մոուրինյոյի թիմն այս հաղթանակի շնորհիվ հաղթահարեց հեգնական չարախնդությունով համեմված հասարակական ճնշումը:

    Հանդիպման բնույթը սպասված էր: «Բարսելոնան» ավելի շատ գնդակ պահեց, իսկ «Ռեալը» շեշտը դրեց հակագրոհների վրա: Մադրիդյան ակումբը համարձակ անցնում էր հարձակման եւ կատալոնացիների տեսանելի տարածքային առավելությունը չէր նշանակում խաղային առավելութուն: Քարիմ Բենզեման հետեւողական ճնշում էր գործադրում պաշտպանության վրա` թույլ չտալով մրցակցի պաշտպաններին միանալ հարձակմանը: Խաբի Ալոնսոն ու Սամի Խեդիրան դիմացինի խաղը ոչնչացնելու դերում մեծ հաջողությունների հասան, որտեղ չէին հասնում` դիմում էին խախտումների: Բայց այս անգամ ամեն ինչ կոռեկտության սահմաններում էր:

    «Բարսելոնայի» կազմում Անդրես Ինյեստան հանդիպումը սկսեց հարձակման եւ կիսապաշտպանության արանքում, իսկ Չավիի հեռանալուց հետո վերահսկում էր դաշտի կենտրոնը: Գոլային գրոհի ժամանակ Ինյեստայի փոխանցումը Տելիոյին կմտնի բոլոր հիթ-շքերթների մեջ:

    «Ռեալի» առաջին գոլը կարող է առաջացնել «Բարսելոնայի» երկրպագուների վրդովմունքը:

    Երբ Պեպեն գլխի հարված կատարեց, Խեդիրան հնարավոր է, որ խաղից դուրս էր, սակայն Վալդեսի հետ մղած գնդակը հայտնվեց Պույոլի մոտ, իսկ դրանից հետո Խեդիրան արդեն ուներ իրավունք մասնակցել դրվագին: Արքայական ակումբի երկրորդ գոլը դիրքային սխալի արդյունք էր. Ադրիանոն իր եզրում անուշադրության մատնեց Օզիլին, որն անմիջապես գնդակը փոխանցեց Ռոնալդուին: Մասկերանոն լավագույն արագավազորդը չէ, եւ Ռոնալդուի արագացմանը նա հասնելու շանս գրեթե չուներ:

    Այս անգամ «Ռեալը» հաղթեց` խաղալով իսկական ֆուտբոլ, առանց մցավարի միջամտության, առանց մրցակցի ոտքերը «կոտրելու», առանց Պեպեի կամ մյուսների լկտի վարքի, առանց Մոուրինյոյի էքսցենտրիկ դրսեւորումների:

    Յուրաքանչյուրն այս խաղի համար իր մտահղացումն ու ծրագիրն ուներ: Մադրիդյան ակումբն իր ծրագիրը կյանքի կոչեց ավելի լավ ու հաջող:

    Այս Սուպերկլասիկոն լավագույններից էր վերջին տարիներին, քանի որ մինչեւ վերջին վայրկյանը պահեց լարվածության մեջ եւ, նույնիսկ, չեզոք ֆուտբոլասերը սպասեց մինչեւ վերջ: Եթե նախորդներում «Բարսելոնան» ահաբեկիչի անողոքությամբ հիմնականում միակողմանի խաղ էր պարտադրում եւ մրցակցին ճանապարհում էր հանդերձարան լավագույն ժամանակների հույսով, ապա այս անգամ խաղն այնքան հավասար էր, որ հաղթանակի արժանի էին երկու թիմերն էլ: 

    Просмотров: 502 | Добавил: SMBO | Теги: Սպորտ | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]