
09:47 «Բարսելոնան» 10 խաղացողով հաղթեց «Սպորտինգին»![]() | |
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալել էր Խիխոնի «Սպորտինգին»: Առաջին խաղակեսի վերջնամասում Անդրես Ինյեստան բացեց հանդիպման հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն հեռացվեց խաղադաշտից, որից հետո «Սպորտինգի» հարձակվող Դավիդ Բարալը խփեց իր թիմի պատասխան գնդակը: Խաղավարտին մոտ Սեյդու Կեյտան ու Չավին մեկական գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 3:1: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը: «Բարսելոնան» 7 միավոր զիջում է առաջատար «Ռեալին», որը վաղը սեփական խաղադաշտում ուժերը կչափի «Էսպանյոլի» հետ: Իսպանիայի առաջնություն. 26-րդ տուր «Բարսելոնա» - «Սպորտինգ»՝ 3:1 Ինյեստա, 42, Կեյտա, 79, Չավի, 88 – Բարալ, 49 Հեռացում՝ Պիկե, 46 («Բարսելոնա») «Մալյորկա» - «Օսասունա»՝ 1:1 Նսուե, 73 – Սեխուդո, 45 «Ռայո Վալեկանո» - «Ռասինգ»՝ 4:2 Միկու, 45, 64, Տամուդո, 67, Պիպի, 72 – Տորեխոն, 9, Կոլսա, 28 Հեռացում՝ Տոնո, 3 («Ռասինգ») «Խետաֆե» - «Մալագա»՝ 1:3 Կաստրո, 42 – Էլիզեու, 57, Տուլալան, 82, Կասորլա, 90 | |
|
Всего комментариев: 0 | |