
17:29 Բելգրադ. Ալեքսանյանը` չեմպիոն, Պատրիկեեւը` բրոնզե մեդալակիր![]() | |
![]() 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բելգրադում ընթացող առաջնության կիսաեզրափակիչում Ալեքսանյանը առավելության հասավ գերմանացի Օլիվեր Հասլերի նկատմամբ, իսկ եզրափակիչում Ալեքսանյանն ուժեղ էր լիտվացի Մինդաուգաս Էզերսկիսից: 120 կգ քաշային կարգում Յուրի Պատրիկեեւը նվաճեց բրոնզե մեդալ: Հենց առաջին գոտեմարտում Եվրոպայի քառակի չեմպիոն Պատրիկեեւը մրցեց 2011թ. աշխարհի չեմպիոն, թուրք Ռիզա Քայալփի հետ եւ պարտություն կրեց: Քայալփը հասավ եզրափակիչ եւ Պատրիկեեւը իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Նա հաղթեց հունգարացի Միհալի Դեակ Բարդոսին: | |
|
Всего комментариев: 0 | |