
09:50 Բելգրադ. Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալը![]() | |
1/8 եզրափակիչում Ջուլֆալակյանը պարտվել էր աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովին, որը հետագայում հասավ եզրափակիչ, իսկ Ջուլֆալակյանը երկու գոտեմարտերում հաղթելուց հետո միայն նվաճեց բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքը: Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային օրը չեմպիոնի տիտղոսը նվաճեց 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, իսկ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւը բավարարվեց բրոնզե մեդալով: Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց 5-րդ տեղը` առաջ թողնելով Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Բուլղարիայի թիմերին: | |
|
Всего комментариев: 0 | |