12:30 Բնապահպանության նախարարությունն ընդդեմ գայլերի. կոչնչացվի 200 գայլ | |
![]() 2012 թ. կշարունակվի գայլերին ոչնչացնելու համար պարգեւավճարների տրամադրումը: Յուրաքանչյուր սպանված գայլի համար պարգեւավճարը մնալու է նույնը` 100 հազ. դրամ, սակայն բնապահպանության նախարարությունն առաջարկում է ոչնչացման ենթակա գայլերի քանակը 100-ից հասցնել 200-ի: Այդ նպատակով կառավարությունը պետք է պահուստային ֆոնդից հատկացնի 20 մլն դրամ` նախորդ տարվա 10 մլն դրամի համեմատ: Հարցը ներառվել է կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում: Բնապահպանության նախարարության ներկայացրած տեղեկանքում նշվել է, որ գայլերի թվաքանակի աճը վերջին տարիներին մեծ վնաս է հասցնում Կարմիր գրքում ներառված կենդանիներին: ՀՀ մարզերից ստացված բազմաթիվ ահազանգերը փաստում են, որ գայլերի թվաքանակի աճը պայմանավորված է ոչ թե վայրի բնության մեջ առկա կերային բազայով, այլ մարդկանց տնտեսական գործունեության արդյունքում (անսնապահություն) դրանց սննդի բազայի ավելացման հաշվին: Գայլերի որսը իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարի 2009թ. հունվարի 15-ի N 9- Ն հրամանով հաստատված որսի կանոնների դրութներով: Այսինքն` որսը չի կատարվելու գայլերի զանգվածային ոչնչացման եղանակներով` թույների, վերգետնյա եւ օդային տրանսպորտային միջոցների կիրառումով: 2011թ. որսացված գայլերի 95% որսացվել է բնակավայրերի եւ անասնագոմերի շրջակայքում, այսինքն ոչնչացվելու են հիմնականում բնակչությանը վնաս պատճառող գայլերը: | |
|
Всего комментариев: 0 | |