22:43 Boxing News 24. Արթուր Աբրահամը Ուորդից եւ Դիրելլից թույլ է | |
Փետրվար 16, 2012 | 19:52
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մենամարտ կունենա Միքել Քեսլեր-Ռոբերտ Շտիգլ զույգի հաղթողի հետ, հաղորդում է Boxing News 24-ը: Ապրիլի 14-ին Կոպենհագենում Քեսլերի հետ կայանալիք մենամարտը Շտիգլիցի համար WBO վարկածով չեմպիոնական գոտու պարտադիր պաշտպանություն է: Պարբերականը ենթադրում է, որ հաղթանակի դեպքում Քեսլերն իրեն մրցակից կընտրի հենց Աբրահամին, որի համար մի քանի պատճառներ կան: Առաջին հերթին, երկու մարզիկներին էլ սատարում է Sauerland Promotions ընկերությունը: Երկրորդ, Քեսլերը գերադասում է մենամարտել Աբրահամի, քան թե` Ուորդի եւ Դիրելի հետ, ովքեր հավակնում են մասնակցել չեմպիոնական մենամարտին: Boxing News 24-ի վարկածով Քեսլերը «կցանկանա ավելի հեշտ հաղթանակի հասնել, հակառակ դեպքում կկորցնի գոտին առաջին իսկ պաշտպանական մենամարտում»: | |
|
Всего комментариев: 0 | |