17:20 Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պատրաստվում է հանդես գալ առանց կանոնների մարտերում | |
Դեկտեմբեր 01, 2011 | 22:31 Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը մտադիր է հանդես գալ առանց կանոնների մարտերում: Այդ մասին ասել է հենց Վիկ Դարչինյանը իր ասուլիսում` թեթեւ քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անսելմո Մորենոյի հետ մրցամարտի նախօրեին, հաղորդում է The Australian-ը: Եթե թեթեւ քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը հաղթի Մորենոյին եւ դառնա նաեւ WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ապա, ըստ Դարչինյանի պրոմոթոր Գարի Շոուի, նա կավարտի պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր կարիերան եւ լիարժեք կզբաղվի առանց կանոնների մարտով: Արդեն ասուլիսից հետքո Դարչինյանը պարզաբանել է, որ թեեւ մտադիր է ուժերը փորձել առանց կանոնների մրացամարտում, սակայն բռնցքամարտից հեռանալ նույնպես չի պատրաստվում եւ կշարունակի հանդես գալ երկու մարզաձեւում էլ: «Առանց կանոնների մարտի կմասնակցեմ արդեն հաջորդ տարի»,- ասել է Դարչինյանը: «Ֆիզիկապես ես շատ ուժեղ եմ, եւ կցանականայի բոլորին ցույց տալ, թե որքան լավ եմ հանդես գալիս առանց կանոնների մրցամարտում»,-ավելացրել է նա: Ինչ վերաբերում է Մորենոյի հետ վաղը կայանալիք մարտին, ապա Դարչինյանը խոստացել է «նոկաուտի ենթարկել նրան»: Պարբերականը նշում է, որ 35-ամյա Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում իր 37 հաղթնակներից 27-ն ավարտել է նոկաուտով: | |
|
Всего комментариев: 0 | |