22:37 Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել | |
Նոյեմբեր 06, 2011 | 19:38 Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, գերծանր քաշային Ջո Ֆրեյզերի մոտ լյարդի քաղցկեղ է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 67-ամյա Ֆրեյզերի առողջացման շանսերը շատ փոքր են, սակայն նրա մենեջեր Լեսլի Վոլֆի խոսքով, իրենք «պայքարելու են եւ շարունակելու են հուսալ»: «Ներկայումս բժիշկները դիտարկում են բոլոր հնարավոր տարբերակները: Մենք անում են հնարավոր ամեն ինչ, սակայն ես ստախոս կլինեի, եթե շատ լրջորեն չասեի, որ Ջոն մարտիկ է, Ջոն երբեք չի հանձնվի»,- նրա խոսքերն է փոխանցում «Սովետական սպորտը»: Նշենք, որ 1964 թ. Ջո Ֆրեյզերը դարձել է օլիմպիկան չեմպիոն: Ֆրեյզերը նաեւ պատմության մեջ առաջին բռնցաքմարտիկն էր, ում հաջողվեց հաղթել լեգենդար Մոհամեդ Ալիին` 1971 թ-ին: | |
|
Всего комментариев: 0 | |