
09:19 Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնության![]() | |
![]() Երեւանում ավարտված ծանրամարտի Հայաստանի առաջնության արդյունքներըNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ծանրամարտի գլխավոր մասնագետ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանը:«Առաջնության նպատակն էր ի հայտ բերել այն լավագույններին, ովքեր Հայաստանը կներկայացնեն ապրիլի 6-ից 16-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի առաջնությունում արդյունքները զգալիորեն բարելավեց 62 կգ քաշային երեւանցի Սմբատ Մարգարյանը: Նա վնասվածքի պատճառով մի ամբողջ տարի հանդես չէր եկել: 69 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձած Քասախի դպրոցի սան Սամվել Գրիգորյանը երկամարտում ցույց տվեց 325 կգ: Այդ արդյունքը նրան հնարավորություն կտա մեդալ նվաճել նաեւ Եվրոպայի առաջնությունում: 77 կգ քաշային կարգում այժմ ուշադրության կենտրոնում է 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը: Սամաղարի դպրոցի սանն ու Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողն առաջնության գլխավոր անակնկալներից մեկն էր: Պատանիների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիրը երկամարտում հավաքեց 318 կգ եւ գրավեց երկրորդ տեղը: 85 կգ քաշային կարգ է տեղափոխվել Համաշխարհային ուսանողական խաղերի եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Աղասի Աղասյանը: Նրա ցույց տված 359 կգ-ն բարձր արդյունք է: Եթե մինչեւ հուլիս նա կարողանա 5-10 կգ բարելավել արդյունքը, ապա չի բացառվում, որ մեկնի Օլիմպիական խաղերի:Կանանց առաջնությանը մասնակցեց 30 մարզուհի: Ուրախալի է, որ բոլորն էլ պատանիներ են: Առաջատարներից առաջնությանը չմասնակցեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Մեր գլխավոր օլիմպիական հույսը վնասվածք ուներ եւ նոր է վերսկսել մարզումները: Մելինե Դալուզյանն էլ վնասվածքից հետո բարձր արդյունք ցույց չտվեց: Հուսով եմ, որ Հռիփսիմեն ու Մելինեն կհասցնեն հասնել լավագույն մարզավիճակի եւ Հայաստանը կներկայացնեն Լոնդոնում»:Փաշիկ Ալավերդյանը նաեւ հայտնեց, որ կանանց Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ծանրորդուհիներին հանգիստ կտրվի, քանի որ մինչեւ ապրիլ նրանք չեն հասցնի այնպես վերականգնվել, որ կարողանան պայքարել մեդալների համար: | |
|
Всего комментариев: 0 | |