Пятница, 26.04.2024, 22:46
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Ноябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Ноябрь » 5 » «Չենք լռելու»-ի «Աղբ եթերից» մրցանակաբաշխության չորրորդ հաղթող է ճանաչվել ATV –ի «Արի ամուսնանանք» հաղորդաշարը
    15:59
    «Չենք լռելու»-ի «Աղբ եթերից» մրցանակաբաշխության չորրորդ հաղթող է ճանաչվել ATV –ի «Արի ամուսնանանք» հաղորդաշարը

    Նոյեմբեր 05, 2011 | 12:18 

    «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության չորրորդ հաղթող է ճանաչվել ATV հեռուստատեսությամբ ցուցադրվող «Արի ամուսնանանք» հաղորդաշարը` հայ մարդուն անգիտակցորեն ծաղրի առարկա դարձնելու եւ ռուսական համանուն հաղորդաշարը խայտառակ անճաշակ կրկնօրինակելու համար:

    Փոստի միջոցով «Արի ամուսնանանք» հեռուստահաղորդման ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ ATV հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն հեռուստաընկերության ղեկավարությանը  խնդրել է գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:

    Հիշեցնենք, որ «Աղբ եթերից»-ի առաջին մրցանակակիրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» սերիալն էր` սյուժեն տարիներով արհեստականորեն ձգձգելու և հեռուստադիտողի ճաշակի վրա ակնհայտ բացասական ազդեցություն ունենալու համար:

    Երկրորդ հաղթողը «Շանթ»-ի «Բանակում» սերիալն էր` զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները փայլուն և հումորային փաթեթավորումով որպես նորմա ներկայացնելու համար, ինչը մեծ խոչընդոտ է առողջ եւ կանոնադրական հարաբերությունների վրա հիմնված բանակ ստեղծելու ընդհանուր նպատակի իրականացման հարցում:

    Երրորդ մրցանակակիրը «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն էր` ամենօրյա եթերային լացուկոցի եւ կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:

    Այսօրվա ֆավորիտ դարձած «Արի ամուսնանանք» հաղորդաշարի մասին պատկերացում կազմելու համար «Չենք լռելու»-ն առաջարկում է դիտել պատահականության սկզբունքով ընտրված մի հատված: «Չենք լռելու»-ն երաշխավորում է, որ այն, ինչ դուք կտեսնեք, հատված է իրական հաղորդումից, ոչ թե հումորային նմանակում:

    Просмотров: 557 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]