
10:49 Չիսորան ջրով թքեց Վլադիմիր Կլիչկոյի դեմքին, ապտակի համար էլ չպատժվեց. ![]() | |
Ուկրաինացի Վիտալի Կլիչկոն պաշտպանեց գերծանրքաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մյունխենում կայացած մենամարտից առաջ բրիտանացի հավակնորդ Դերեկ Չիսորան հերթական անպատկառ քայլին դիմեց` ջրով թքելով Վիտալի Կլիչկոյի եղբոր` Վլադիմիր Կլիչկոյի դեմքին: Նախորդ օրը կայացած կշռման արարողության ժամանակ էլ Չիսորան ապտակել էր Վիտալի Կլիչկոյին, ինչի համար տուգանվեց 50 հազար դոլարով: Վիտալին ռինգում չկարողացավ պատժել այդ ամենի համար Չիսորային: Աշխարհի չեմպիոնը նոկաուտի ենթարկել մրցակցին չկարողացավ եւ առավելության հասավ միավորներով` 118:110, 118:110, 119:111. | |
|
Всего комментариев: 0 | |