17:03 Ձյան բացակայությունը խոչընդոտ չէ իսկական դահուկորդների համար | |
Դեկտեմբեր 02, 2011 | 22:08 Աննորմալ շոգ եղանակը Ալպերում նպաստում է նոր էքստրեմալ սպորտաձեւի զարգացմանը, քարերի վրա դահուկավազքին: Մինչ ձյան բացակայությունը ստիպում է սպորտային պաշտոնյաներին փոխել լեռնադահուկային օրացույցը, դահուկորդների խմբերը նվաճում են Ալպերի քարքարոտ ստորոտները: Նման վտանգավոր փորձարկումներ անողներին անվանում են քարե դահուկորդներ: Իրենք մարզիկները հավաստում են, որ տպավորությունները շատ ուժեղ են, թեեւ այդ զբաղմունքը շատ վտանգավոր է: Այդուհանդերձ, էքստերմալները հուսով են, որ իրենց նոր նախասիրությունը շուտով կողմնակիցների մեծ բանակ կհավաքի եւ ապագայում միջազգային մակարդակի մրցումներ կկազմակերպվեն: Վարժանքները անցկացվում են ավստրիական Հայմինգ բնակավայրի մոտ, հաղորդում է РБК-ն: | |
|
Всего комментариев: 0 | |