14:41 Ձյան տեղումների պատճառով քաղաքապետարանն անցել է շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի | |
Նոյեմբեր 24, 2011 | 19:02 Երեւանում տեղացող ձյան հետ պայմանավորված՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների եւ համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է անցնել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցի: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը հանձնարարել է մոբիլիզացնել առկա տեխնիկական միջոցները եւ ձյան առատ տեղումների դեպքում ապահովել մայրաքաղաքի փողոցների անցանելիությունը: Նշենք, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում, նոյեմբերի 18–ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքների համար պատրաստ է ընդհանուր թվով 287 հատուկ մեքենամեխանիզմ, կուտակվել է 747տ տեխնիկական աղ, 1789խմ ավազ: | |
|
Всего комментариев: 0 | |