20:37 Դեկտեմբերի 10-ին Լուսնի ամբողջական խավարում կլինի | |
Դեկտեմբեր 10, 2011 | 02:48 2011թ երկրորդ անգամ Լուսնի ամբողջական խավարումը տեղի կունենա այսօր` դեկտեմբերի 10-ին, որը կարող են դիտել Եվրոպայի, Հարավային Աֆրիկայի, Ասիայի, Ավստրալիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչները, հաղորդում է «Ինտերֆաքսը»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը նշեց, որ եթե ամպամած չլինի, ապա Լուսնի խավարումը կերեւա նաեւ Հայաստանում: Նրա խոսքով` դա այն դիրքն է, երբ Լուսինը հայտնվում է երկրի ստվերի մեջ` Երկրի եւ Արեգակի ուղիղ գծի հակադիր կողմում, արեգակի լույսը չի հասնում լուսնին, որովհետեւ երկրագունդը ծածկում է իր ստվերով, Լուսինը ծածկվելուց հետո երեւում է կարմրավուն լույսով: Դա տեւում է մի քանի ժամ եւ ավելի երկար է, քան Արեգակի խավարումը, «Հայաստանի լեռնային գոտիներում, որտեղ մթնոլորտային շերտը այնքան էլ խիստ չէ, ավելի լավ կերեւա խավարումը, քաղաքային պայմաններում` ավելի վատ, դրան խանգարում է նաեւ լուսավորությունը, սմոգը, ծուխը, որոնք փչացնում են պատկերը»,- ասաց աստղագետը` խորհուրդ տալով :աստղադիտական երեւույթներին նայել բնության գրկում: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2011-ին տեղի կունենա արեւի 4 եւ լուսնի 2 խավարում: Արեւի մասնակի առաջին խավարումը տեղի է ունեցել հունվարի 4-ի առավոտյան: Այն տեսանելի էր Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Ռուսաստանի արեւմտյան մասի, Միջին Ասիայի եւ Արեւմտյան Սիբիրի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Հնդկաստանի հյուսիս-արեւմտյան հատվածի բնակիչների համար:Այդ ժամանակ փակվել են արեւի 85 տոկոսը: Արեւի երկրորդ խավարումը տեղի է ունեցել հունիսի 1-ին: Այն առավելապես տեսանելի էր Իսլանդիայից, Հյուսիսային Ամերիկայից, Արեւելյան Ասիայից: 2011 թվականին առաջին լուսնի խավարումը հունիսի 15-ին էր` Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից եւ Ավստրալիայից: Արեւի հերթական խավարումը Երկիր մոլորակի բնակիչները տեսնել են հուլիսի 1-ին: Այն առավելապես նկատելի էր Հնդկական օվկիանոսից: Իսկ արեւի հաջորդ խավարումը եղել է նոյեմբերի 25-ին, որին հետեւել են Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Անտարկտիդայից, Թասմանիայից, եւ Նոր Զելանդիայից: Եվ, վերջապես, ամբողջական լուսնի խավարում 2011-ի դեկտեմբերի 10-ին է, որը կարող են դիտել Եվրոպայի, Հարավային Աֆրիկայի, Ասիայի, Ավստրալիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակիչները, հաղորդում է «Ինտերֆաքսը»: | |
|
Всего комментариев: 0 | |