21:52 Դիտեք տվյալ պահին Google-ում ամենաշատ որոնվող արտահայտությունները ինտերակտիվ վահանակների վրա | |
Google ընկերությունը վերջերս ներկայացրեց նոր ծառայություն, որի շնորհիվ հնարավոր է տեսնել Google-ում ամենաշատ որոնվող մարդկանց, կենդանիների, վայրերի, ֆիլմերի և ավելի քան 40 այլ բաժինների ցուցակները: Օրինակ ներքում կարող եք տեսնել ԱՄՆ-ում ամենաշատ փնտրվող ֆիլմերի ցանկը: Մնացած բաժինները կարող եք տեսնել այցելելով այստեղ: Սակայն սա Google-ի կողմից միակ նորություն չի: Ստեղծվել է նաև գեղեցիկ ու գունավոր ինտերյֆեսով էջ, որտեղ ինտերակտիվ վահանակների վրա ցուցադրվում են Google-ում ամենաշատ որոնվող արտահայտությունները: Լռելիությամբ ցուցադրվում են բոլոր տարածաշրջաննների ամենաշատ կատարվող որոնումները, սակայն հնարավորություն կա ներքևի ձախ անկյունից ընտրել տարածաշրջանը: Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ` | |
|
Всего комментариев: 0 | |