
21:08 Դժբախտ պատահար Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում. Մահացել է երիտաս![]() | |
![]() Այսօր` փետրվարի 25-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում: Ժամը 12:30-ի սահմաններում, կոմբինատի հանքում մահացել է նույն հանքում աշխատող, 22-ամյա Գարիկ Աղճյանը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Ախթալայի ԼՀԿ-ի արտաքին կապերի գծով տնօրեն Շահնազարյանը մանրամասնեց կատարվածը, պատմելով. «Հանքաքարի տատանման ժամանակ էլեկտրաքարշի անտոգրաֆը շարժվել է, Գարիկը կաբինկայից գլուխն ու մարմինը դուրս է հանել, որ ուղղի, քարը կպել է գլխին ու սեղմել կողքի պատին»: Ըստ Շահնազարյանի, կատարվածը անվտանգության կանոնների չպահպանման արդյունք է: Նա նշեց նաև, որ երկուշաբթի օրը դեպքի վայր են ժամանելու Տեխնիկական Անվտանգության կենտորոնի աշխատակիցները, որոնք տեղազննություն կատարելուց հետո կտան կատարվածի կոնկրետ պարզաբանում: NEWS.am-ի մարզի թղթակցին հայտնի դարձավ, որ 22-ամյա Գարիկ Աղճյանը Ախթալա էր տեղափոխվել մոտ 2 ամիս առաջ` Լոռիի մարզի Սպիտակ քաղաքից, Ախթալայում բնակվելու և աշխատելու նպատակով: Այլ մանրամասներ կներկայացնենք քիչ ավելի ուշ: | |
|
Всего комментариев: 0 | |