19:40 Դոլարը շարունակում է թանկանալ | |
Նոյեմբեր 03, 2011 | 17:22
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարն այսօր` նոյեմբերի 3-ին, շարունակեց թանկանալ հայկական դրամի նկատմամբ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 379.42 դրամ, երեկվա համեմատ արժեւորումը կազմում է 0.06 տոկոս: Սակայն հարկ է նշել, որ բորսայում թանկացող դոլարի նկատմամբ պահանջարկը մեծ չի եղել. ընդհանուր առմամբ վաճառվել է 850 հազ. դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություն տեղի չի ունեցել` դոլարի առուվաճառքի առավել տարածված միջակայքն է 378-380-ը: | |
|
Всего комментариев: 0 | |