21:34 Դոնեցկի «Շախտյորը»՝ Ուկրաինայի գավաթակիր | |
Դոնեցկի «Շախտյորը» պատմության մեջ 8-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Ուկրաինայի գավաթակիր: Գավաթի խաղարկության եզրափակիչում Միրչա Լուչեսկուի թիմը 2:1 հաշվով առավելության հասավ Դոնեցկի «Մետալուրգի» նկատմամբ: Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան: 69-րդ րոպեին ուկրաինացի կիսապաշտպան Նիկոլայ Մորոզյուկը խփեց «Մետալուրգի» պատասխան գնդակը՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակում Երեւանի «Բանանցի» նախկին պաշտպան Ալեքսանդր Կուչերը հաղթանակ պարգեւեց «Շախտյորին»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր եւ խաղադաշտում անցկացրեց 62 րոպե: Կառլեն Մկրտչյանն ու Գեւորգ Ղազարյանը «Մետալուրգի» մեկնարկային կազմում էին: Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Ղազարյանը փոխարինվեց 74-րդ րոպեին: Ուկրաինայի Գավաթ. եզրափակիչ «Մետալուրգ» - «Շախտյոր»՝ 1:2 Մորոզյուկ, 69 – Ալեքս Տեյշեյրա, 23, Կուչեր, 105 | |
|
Всего комментариев: 0 | |