
09:20 ԵՄ-ն անհանգստացած է Ղարաբաղի հարցով բանակցությունների դանդաղ առաջընթացո![]() | |
![]() ԵՄ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների դանդաղ առաջընթացով: Այդ մասին ասվում է է Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ եզրակացության մեջ, որ ընդունվել է փետրվարի 27-ին Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի արդյունքներով: «Այդ կապակցությամբ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ճանաչում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերը` եռակողմ բանակցություններում առաջընթացի հասնելու ուղղությամբ: ԵՄ-ն կրկին հայտարարում է իր աջակցությունը հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներին` կոչ անելով Ադրբեջանին եւ հայաստանին ակտիվացնել ջանքերը պայմանավորվածության հանգելու, որպես խաղաղության հասնելու հիմք ընդունելով այդ սկզբունքները»,- ասված է փաստաթղթում: Միեւնույն ժամանակ Խորհուրդը անհանգստություն է հայտնել շփման գծում լարվածության աճի կապակցությամբ, ընդգծելով «հրադադարի ռեժիմի պայմանագրի իրականացմանն ուղղված անհապաղ միջոցների կարեւորությունը»: ԵՄ-ն ընդգծել է «ԵՄ ներկայացուցիչների անառարկելի մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտությունը»: | |
|
Всего комментариев: 0 | |