
18:09 Երեւանի կենդանաբանական այգում կնշեն Կատուների համաշխարհային օրը![]() | |
![]() Հայաստանում Կատուների համաշխարհային օրը` մարտի 1-ը, առայժմ չի ընդգրկվել կենդանասերների օրացույցում, սակայն այս տարի Երեւանի կենդանաբանական այգին կնշի տվյալ իրադարձությունը փոքրիկ միջոցառմամբ:Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից, Կատուների համաշխարհային օրը կենդանաբանական այգում հատուկ մրցույթ կանցկացվի, որի ընթացքում երիտասարդ նկարիչները կնկարեն կենդանաբանական այգում եղած կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչներին: Մրցույթի մասնակիցները խորհրդանշական նվերներ կստանան:Ներկա պահին Երեւանի կենդանաբանական այգում կատվազգիների 9 տեսակների 26 ներկայացուցիչներ կան: Արդեն երկար ժամանակ է կենդանաբանական այգու ղեկավարությունը մեծ «կատուների» պայմանները բարելավելու միջոցառումներ է իրականացնում: Ջանքեր են գործադրվում այդ կենդանիների համար բնականին մոտ միջավայր ապահովելու ուղղությամբ: Կենդանաբանական այգու ամենահեռավոր հատվածում կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչների համար ներկա պահին նոր ազատավանդակ է կառուցվում:Ինչ վերաբերում է միջին վիճակագրական բակային կատուներին, ապա հարկ է միայն նշել, որ չնայած փողոցային դժվար կյանքին, շների համեմատ Երեւանի կատուների բախտն ավելի շատ է բերել. նրանց չեն վնասազերծում:Ինչպես տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, կենդանիների վնասազերծման ծրագրում կատուներն ընդգրկված չեն, քանի որ Հայաստանում, ինչպես եւ մի շարք այլ երկրներում «լուրջ խնդիր է համարվում թափառող շների առկայությունը, այլ ոչ թե կատուների»: Բացի այդ, վնասազերծման համար պետության հատկացրած ֆինանսական միջոցները նախատեսված են միայն շների համար: Հետեւաբար, երեւանյան կատուները հանգիստ հոգով եւ առանց վախենալու կարող են նշել իրենց տոնը: | |
|
Всего комментариев: 0 | |