Пятница, 29.03.2024, 09:29
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Сентябрь » 22 » Երեւանում ավարտվեց Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը
    12:59
    Երեւանում ավարտվեց Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը

    Սեպտեմբեր 21, 2011 | 12:49 

    Երեւանում ավարտվեց Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը (Ֆոտոռեպորտաժ):

    Զորահանդեսին մասնակցել են Զինված ուժերի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ավիացիայի, զրահատանկային, ՀՕՊ ուժերի ստորաբաժանումները, զորախմբեր ԼՂՀ-ից եւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանից, հոգեւոր սպասավորների խումբը:

    Զորահանդեսի հրամանատարը գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն էր:

    Տրիբունայից զորահանդեսին հետեւել են Հայաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, հյուրեր:

    Երկրի գլխավոր հրապարակով անցան Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, ազատամարտիկների ջոկատները, զինված ուժերի հոգեւոր սպասավորները, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները, բանակային կորպուսների, հատուկ նշանակության առանձին բրիգադի, ոստիկանության զորքերի, ԱԱԾ սահմանապահ զորքերի, խաղաղարար բրիգադի ստորաբաժանումները:

    Հանդիսականները տեսան գեղեցիկ օդային շքերթը, որին մասնակցեցին գրոհային եւ ուսումնական ինքնաթիռներ, մարտական եւ ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներ:

    Կենտրոնական հրապարակով անցել են տանկային, մոտոհրաձգային եւ զրահատանկային զորամասերը, ցուցադրվել են ՇՈՒՄԻՑ եւ 2ԿԱ-Ա-02 համակարգերը, նաեւ զորահանդեսի անակնկալը` հայրենական ռազմարդյունաբերական համալիրի անօդաչու թռչող սարքերը, որոնք իրենց մարտավարատեխնիկական տվյալներով այս սարքերը չեն զիջում արտերկրում արտադրված նմուշներին:

    Զորահանդեսի հանդիսատեսներին ցուցադրվել են 122 եւ 152 մմ տրամաչափի շարժական հրետանային ստորաբաժանումները, «Կոնկուրս» համալիրները, ՏԵ-12 թնդանոթները, համազարկային հրանոթները, Դ-30, Դ-20 и 2Ա36 թնդանոթները, ՄՄ-21 համալիրները, WM -80 համազարկային կրակի ռեակտիվ համալիրները, «ՏՈՉԿԱ» եւ 9Կ72 համալիրները, ՕՍԱ-ԱԿԱ համալիրները, С-125 համալիրները, «ԿՐՈՒԳ» զենիթա-հրթիռային ստորաբաժանումները, նաեւ C-300 զենիթահրթիռային համալիրները:

    Շքերթն ավարտվել է պատվո պահակախմբի վաշտի հանդիսավոր քայլերթով եւ նվագախմբի «Էրեբունի-Երեւան» երգի կատարմամբ:


    Просмотров: 580 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]