17:20 Երեւանում մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ-2011» երաժշտական մրցույթը | |
Դեկտեմբեր 03, 2011 | 13:54 Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր` նոյեմբերի 3-ին, երեկոյան ժամը 23:30-ին մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ-2011» երաժշտական մրցույթի բացման արարողությունը: Մրցույթին կմասնակցեն 13 երկրների ներկայուցուցիչներ` 10-15 տարեկան: Կազմակերպիչների խոսքով, երաժշտական մրցույթը կանցկացվի եվրոպական որակի բեմում: Հայկական մշակույթի տարրերը Եվրոպային կներկայացվեն ոչ միայն բեմի դիզայնով, այլ նաեւ ողջ շոուի ընթացքում: Հանդիսատեսին հնարավորություն կտրվի ծանոթանալ եւ գնահատել հայկական երգ-երաժշտությունը, ինչպես նաեւ հայերի հյուրասիրությունը ողջ համերգի ընթացքում: Մրցույթի մասնակիցների ելույթների հնչունային ապահովումը կիրականացվի շվեդական HD տեխնոլոգիայով: Նշենք, որ երեկ կայացել է եզրափակիչ համերգի գլխավոր փորձը: Առաջինը բեմ կբարձրանա Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Ռյաբովան: Հայաստանը ներկայացնող Դալիթան ելույթ է ունեցել 4-րդը: Մրցույթի գլխավոր փորձի ժամանակ քվեարկություն է անցկացվել, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Շվեդիան ներկայացնող մասնակից Էրիկ Ռապպին: Ելույթների հերթականությունն այսպիսին է. Ռուսաստան, Լատվիա, Մոլդովա, Հայաստան, Բուլղարիա, Լիտվա, Ուկրաինա, Մակեդոնիա, Նիդերլանդներ, Բելառուս, Շվեդիա, Վրաստան, Բելգիա: Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» ներկայացնում է 2007-ից: Առաջին անգամ Հայաստանն այս մրցույթում ներկայացրել է «Արեւիկ» խումբն իր «Երազանք» երգով եւ զբաղեցրել 2-րդ տեղը: 2008-ին մրցույթում Հայաստանը ներկայացրել է Մոնիկա Մանուչարովան` «Իմ հոգու հնչյունը» երգով եւ զբաղեցրել 8-րդ հորիզոնականը: 2009-ին Լաուրա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով գրավել է 2-րդ տեղը, իսկ 2010-ին, Հայաստանին հաղթանակ է բերել Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով: | |
|
Всего комментариев: 0 | |