Пятница, 19.04.2024, 23:13
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Декабрь » 7 » Երկրաշարժից 23 տարի անց. մի կողմից` «դոմիկներ», մյուս կողմից` իր շքեղությամբ նմանը չունեցող հյուրանոցային համալիր
    23:09
    Երկրաշարժից 23 տարի անց. մի կողմից` «դոմիկներ», մյուս կողմից` իր շքեղությամբ նմանը չունեցող հյուրանոցային համալիր

    Դեկտեմբեր 07, 2011 | 02:44 

    Դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից 23 տարի անց Գյումրիում դեռեւս 3194 ընտանիք սպասում է բնակարան ստանալու իր հերթին, միաժամանակ նույն քաղաքում վեր է խոյացել Հայաստանում իր շքեղությամբ նմանը չունեցող մի հյուրանոցային համալիր, որն ըստ մամուլի տեղեկությունների, պատկանում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

    Օրերս, համացանցում տեղադրվեց  GYUMRI ALEXANDRAPOL HOTEL PALACE հյուրանոցի գովազդային տեսահոլովակը. ոչ միայն Գյումրին, այլեւ Երեւանն իր պատմության մեջ դեռեւս նման շքեղ հյուրանոցային համալիր չի տեսել:

    Երբ NEWS.am-ի թղթակիցը հենց Վարդան Ղուկասյանից փորձեց պարզել, թե իսկապես, իրե՞ն է պատկանում այդ շքեղ հյուրանոցը, նա նախ լսեց հարցը, ապա հայտարարեց, որ չի ցանկանում պատասխանել այդ հարցին:

    Փոխարենը գյումրեցիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ քաղաքապետը Գյումրիի կենտրոնում գտնվող այս հյուրանոցն ավելի քան 5 տարի է կառուցել: Ավելին` հյուրանոցային համալիրի բացումը դեռեւս անցյալ տարի` Գյումրիի օրը պետք է տեղի ունենար, սակայն անսպասելի հրդեհից հետո բացումը հետաձգվել է:

    Գյումրեցիները փոխանցեցին նաեւ, որ ուրախ են, որ իրենց քաղաքում նման շքեղ հյուրանոցային համալիր, նոր աշխատատեղեր են բացվել, պարզապես իրենց համար մութ է, թե Գյումրիի քաղաքապետին որտեղից այդքան գումար իրեն նման շքեղություն թույլ տալու համար: Մի մասն էլ նշում էին, որ «դոմիկների» կողքին այդ հյուրանոցային համալիրը բոլորովին «չի նայվում», այ եթե Գյումրիում դոմիկները վերացնելուց հետո նման շքեղ հյուրանոց բացվեր, իրենք դեռ մի բան էլ պար կգային:

    Թեեւ, GYUMRI ALEXANDRAPOL HOTEL PALACE-ի պաշտոնական կայքը դեռ պատրաստ չէ, բայց հյուրանոցի անդմինիստրացիայից NEWS.am-ի թղթակցին հաջողվեց պարզել, որ 1 անձի համար 1 օրվա արժեքը տվյալ հյուրանոցային համալիրում սկսվում է  20 հազար դրամից: Գնի մեջ մտնում է միայն առավոտյան նախաճաշը: Կան նաեւ կիսա լյուքս եւ լյուքս համարներ, որոնց օրավարձը 30-40 հազար դրամ է: Կիսա լյուքս եւ լյուքս համարների դեպքում եւս միայն գնի մեջ միայն առավոտյան նախաճաշն է մտնում: Իսկ, հավելյալ սնվելու դեպքում, պետք է հավելյալ վճարել: Հյուրանոցային համալիրը նախագահական համար եւս ունի, որն իր յուրահատկությամբ եւ գեղեցկությամբ տարբերվում է մյուսներից: Իսկ մեկ օրվա արժեքը 60 հազար դրամ է: Ի դեպ, հյուրանոցային համալիրից նաեւ տեղեկացանք, որ գները մատչելի են կապված  հյուրանոցային բիզնեսում առկա գնային քաղաքականության հետ, քանի որ ձմռանը հյուրանոցային համարների գներն իջնում են, իսկ եղանակները տաքանալուն պես` բարձրանում:

    Զրուցեցինք նաեւ GYUMRI ALEXANDRAPOL HOTEL PALACE-ի տնօրեն Արմեն Մաթեւոսյանի հետ: Հարցին, թե ճի՞շտ է, որ հյուրանոցային համալիրի սեփականատերը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, նա  արձագանքեց. «Ձեզ ի՞նչ հետաքրքիր է, թե տերն ով է: Կարեւորը նորմալ, լավ եւ գեղեցիկ հյուրանոցային համալիր է ստեղծվել»: Փոխարենն ասաց, որ այնպիսի գներ են սահմանել, որ բոլորին հասանելի լինի:

    Просмотров: 561 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]