Пятница, 26.04.2024, 06:54
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Февраль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Февраль » 5 » Ես կերգեմ իմ հաղթանակի համար, կերգեմ կրքով, կերգեմ անկեղծ եւ կերգեմ սիրո մասին. Լուսիա Մունը` «Եվրատեսիլի» մասին (ֆոտո)
    21:48
    Ես կերգեմ իմ հաղթանակի համար, կերգեմ կրքով, կերգեմ անկեղծ եւ կերգեմ սիրո մասին. Լուսիա Մունը` «Եվրատեսիլի» մասին (ֆոտո)
    Փետրվար 04, 2012 | 23:30 

    Հայաստանը այս տարի մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնելու համար լրատվամիջոցներում շրջանառվում են մի շարք անուններ` «Դորիանս», Արամե, Լուսիա Մուն եւ այլք: Հայաստանի Հանրային  հեռուստաընկերությունը որոշել է մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ, այսինքն` Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը եւ ներկայացվող երգը մինչեւ մարտի 18-ը կընտրի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը: Որոշ երգիչներ արդեն հայտնել են իրենց ցանկության մասին` ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում», ավելին` ոմանք նույնիսկ երգ են ներկայացրել:

    Ներկայացնում ենք NEWS.am-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնել ցանկացող եւ Հանրային Հեռուստաընկերությանը իր երգը ներկայացրած լոսանջելեսաբնակ երգչուհի Լուսիա Մունի (Բաբայանց) հետ:

    Նախ նշենք, որ Լուսիա Մունը (Բաբայանց) ապրում է Լոս Անջելեսում, արմատներով Լեռնային Ղարաբաղից է (Մարտակերտի շրջան), մանկությունն ու պատանությունը անցկացրել է Բաքվում: Հայրը մասնագիտությամբ բժիշկ է, ով 1988-ի Սումգայիթի հայկական ջարդերից հետո թողնելով ամեն ինչ՝ ընտանիքի հետ տեղափոխվել է  Հայաստան: Հայրենիքում տեղավորվել է Էջմիածնում, մի քանի տարի անց Մոսկվա մեկնելու որոշում է ընդունել, ապա 1992-ի նոյեմբերի 16-ին՝ Լուսիայի ծննդյան օրը, նրանք փոխադրվել են Միացյալ Նահանգներ` Լոս Անջելես:

    Շրջանառվող  խոսակցությունների  համաձայն` դուք Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնելու ամենահավանական թեկնածուներից մեկն եք: Ու՞մ հետ եք խոսել Ձեր` Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու մասին:

    Ես խոսել եմ իմ պրոդյուսեր Դավիթ Իոնդեմի հետ, եւ նա մեր մտադրությունների մասին հայտնել է «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությանը: Մենք նրանց ուղարկել ենք իմ երգերից մեկը եւ այժմ աշխատում ենք երգի վերջնական տարբերակի վրա:

    Ի՞նչ երգ եք ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության կողմից ստեղծված հանձնաժողովին: Ձեր կարծիքով` ինչո՞ւ նրանք պետք է հենց Ձեզ ընտրեն:

    Երգը, որը ես ներկայացրել եմ, կոչվում է «Համեղ զգացում» («Delicious Feeling»): Ես հույս ունեմ, որ նրանք կընտրեն իմ երգը` իր եզակիության, հզորության եւ իմաստային բովանդակության շնորհիվ:

    Ինչու՞ եք ցանկանում ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»:

    Բացի հայերի եւ իմ հայրենիք Հայաստանի նկատմամբ ունեցած իմ մեծ սիրուց, իմ հիմնական դրդապատճառները,թե ինչու եմ ես առաջարկում իմ թեկնածությունը հետեւյալն է.

    ա. Ես հայ եմ, Բաքվի նախկին բնակիչ, ով հարկադրված լքել է իր երկիրը 1988թ:

    բ. Ես ունեմ ճիշտ երգ Հայաստանը ներկայացնելու համար:

    գ. Ես ոչ միայն երգչուհի եմ, այլեւ երգի հեղինակ:

    դ. Ես տեխնիկապես եւ հոգեպես պատրաստ եմ իրականացնել այս առաքելությունը:

    ե. Ներկայացնելով Հայաստանը Ադրբեջանում` ես աշխարհին ցույց կտամ, որ երաժշտությունը չպետք է վերահսկվի, նույնիսկ չպետք է սպառնալիքների ենթարկվի քաղաքական գործիչների կողմից:

    զ. Իմ ներկայացումը թույլ կտա Հայաստանին եւ Ադրբեջանին մի պահ լռել եւ լսել, թե երեք րոպե տեւողությամբ երգում ի՞նչ է ասում ծագումով հայ, Բաքվի նախկին բնակիչը, ով դարձել է փախստական:

    Այսքանը։ Այլ պատճառներ էլ հնարավոր է ընթացքում բացահայտվեն։

    Կա՞ ինչ-որ մեկը, ով Ձեզ խոստացել կամ երաշխավորել է, որ հենց Դուք կներկայացնենք Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում:

    Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում ներկայացնելու երաշխիքներ ոչ ոք ինձ ի տվել, նույնիսկ` ընտրվելու երաշխիք չեն տվել։ Ես առաջ եմ շարժվում բացառապես նրանով, թե ես ինչ եմ առաջարկում: Ես վստահ եմ, որ ունեմ անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի ներկայացնեմ իմ հայրենիք Հայաստանը Ադրբեջանի տարածքում:

    Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում»: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ մրցակիցներ ունեք Հայաստանում, ովքե՞ր են նրանք:

    Այս ամբողջ տարիների ընթացքում, սկսած 20 տարեկանից, ես ներգրավված եմ երաժշտության մեջ, երբեմն` ամբողջությամբ, երբեմն` մասնակի, որի պատճառը իմ երկրորդ մասնագիտությունն է, որով այժմ էլ զբաղվում եմ: Սակայն, մեկ անգամ չէ, որ մտադրություն եմ ունեցել մասնակցել «Եվրատեսիլին»: Ես դեռ այդքան էլ հայտնի չեմ հայերի շրջանում, բայց հայկական ժամանցային ինդուստրիայի մեծ մասը ինձ գիտի տարիներ շարունակ նախքան իմ` «Եվրատեսիլին» հավանական մասնակցության մասին լուրերը: Մասնագիտական շրջանակներում ես միշտ շատ ակտիվ անդամ եմ: Սա ես ասում եմ միայն ընթերցողներին տեղեկացնելու համար, որ ես «սարքած աստղ» չեմ կամ «փողոցային կատարող»: Ես մնացել էի ստվերներում, որովհետեւ համբավը եւ սնափառությունը իմ կենտրոնական նպատակներից չէին: Այս տարի ես դուրս եկա ստվերից, որովհետեւ զգացի, որ ես պատրաստ եմ այս առանձնահատուկ առաքելությանը: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա ես ողջունում եմ այդ գաղափարը:

    Եթե Դուք ներկայացնեք Հայաստանը Բաքվում, ի՞նչ կանեք հաղթանակի համար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ սպասելիքներ ունի հայ հանրությունը Ձեզնից:

    Ես կերգեմ իմ հաղթանակի համար, կերգեմ կրքով, կերգեմ անկեղծ եւ կերգեմ սիրո մասին, ես իմ ամբողջ խորաթափանցությունը, ամբողջ փորձը կներդնեմ: Ես կարծում եմ, որ Հայաստանի լսարանի գլխավոր սպասելիքը եղել եւ մնում է այն, որ Հայաստանի ներկայացուցիչը հաղթի «Եվրատեսիլի» մրցույթում: Ես ոչ միայն կենտրոնանում եմ հաղթանակի վրա, այլեւ ցանկանում եմ իմ «մեսիջը» ուղարկել աշխարհին: Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը երեք րոպե կանգնի եւ զգա ու տեսնի, թե ինչ կարող է անել սերը:

    Հետեւ՞լ եք «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող մյուս երգիչ, երգչուհիներին, Ու՞մ եք ամենից շատ հավանել ( Անդրե, Հայկո, Սիրուշո, Ինգա եւ Անուշ Արշակյաններ, Եվա Ռիվաս, Էմմի):

    Վերոնշյալ թեկնածուներից շատերին ես հանդիպել եմ: Ոմանց հետ խոսել եմ նրանց կատարման եւ «Եվրատեսիլում» նրանց փորձի մասին: Ես նրանց բոլորին սիրում եմ առանց բացառության: Ես վստահում եմ Հայաստանի ընտրությանը, քանի որ կա լավ ճաշակ տաղանդներ հայտնաբերելու եւ այն աշխարհին ներկայացնելու գործում:  Այդ կատարողներից յուրաքանչյուրը, բացի երաժշտական կարողություններից, իմ կարծիքով, յուրահատուկ բան ունի իր մեջ:  Օրինակ` Անդրեն պարզապես անկրկնելի է, Հայկոն միշտ ամենառոմանտիկն է, Սիրուշոն պրիմադոննա է, շոուների թագուհին, Ինգա եւ Անուշ Արշակյանները`  ազգայինի եւ ժամանակակցի խառնուրդ են, Եվան երգող մոդել է, պարզապես շքեղ է, Էմմին շատ արտիստիկ է եւ անկեղծ, իմիջայլոց, նա իմ աղջկա սիրելի երգչուհին է:

    Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում, օրինակ` հնարավոր համերգներով հանդես գաք Հայաստանում: Երբեւէ մտածե՞լ եք Հայաստանում ապրելու եւ աշխատելու մասին:

    Սա իմ ամենասիրելի հարցն է: Ես կցանկանայի ապրել եւ աշխատել Հայաստանում հատկապես մեկ պատճառով: Ես գիտեմ, որ ես այսօր կարող եմ մեծապես աջակցել Հայաստանին: Ոչ թե երեկ, ոչ թե դրա նախորդ օրը, երբ ես ինքս ինձ գտնելու փնտրտուքների մեջ էի եւ փորձում էի սովորել մաքրվել եւ կատարելագործվել, բայց այսօր, երբ ես հստակորեն գիտեմ, թե ուր եմ գնում եւ ինչու…: Իմ ապագա ծրագրերի շրջանակներում ես պատրաստվում եմ համերգներ տալ, ինչպես նաեւ երկու ձայնասկավառակ թողարկել:

     

    Просмотров: 605 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]