Пятница, 29.03.2024, 12:45
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Июль » 2 » EURO-2012. Tricampeones
    09:05
    EURO-2012. Tricampeones

    Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն. ռեկորդ: Իսպանիայի հավաքականը 960 րոպե փլեյ-օֆֆում գոլ բաց չի թողել. ռեկորդ: Իսպանիայի հավաքականը հաղթեց երրորդ անընդմեջ խոշոր մրցաշարում. ռեկորդ: Իսպանիայի հավաքականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթեց 4:0 հաշվով. ռեկորդ:

    Միայն Գերմանիայի հավաքականն էր երեք անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Այժմ եռակի չեմպիոն է նաեւ Իսպանիան` 1964, 2008, 2012:

    Ահա այսպիսի թիմ է Իսպանիայի հավաքականը: Եվրո-2012-ի եզրափակիչ հանդիպումից հետո, միգուցե շատերը սա վիճարկեն, բայց համաշխարհային ֆուտբոլի պատմության մեծագույն թիմն է: Ուժեղագույնը, լավագույնը, ամենա-ամենան:

    Այս հանդիպումից ակնկալիքները մեծ էին: Հանդիպում էին մրցաշարի երկու ուժեղագույն թիմերը: Իտալացիները աշխարհին ցույց տվեցին հիանալի, հրաշք ֆուտբոլ, գերեցին միլիոնավոր երկրպագուների իրենց կրակոտ, ռոմանտիկ ֆուտբոլով: Իսպանացիները այդ ընթացքում դանդաղ, բայց հաստատուն, վստահ քայլերով առաջ էին շարժվում՝ անխնա քննադատության տարափի ներքո: Միջազգային հանրությունը պահանջում էր, որ իսպանացիները ցուցադրեն այն ֆուտբոլը, որը նրանցից ակնկալում են, որը նրանք կարող են: Իսկ Իսպանիան համառորեն անտեսում էր այդ պահանջները: Ինչպես ցույց տվեց եզրափակիչը, Իսպանիայի հավաքականը իր ամբողջ ներուժը, իրական դեմքը պահել էր եզրափակիչ հանդիպման համար:

    Ինչ կարելի է ասել. Իսպանիայի հավաքականը ապացուցեց իր բարձր կարգը: Ֆանտաստիկ ֆուտբոլ էր: Հրաշք, ոչ հողեղեն: Իսպանացիները այս խաղում նույնիսկ մի րոպե անգամ կասկածի տեղիք չտվեցին, թե ով է ֆուտբոլային աշխարհի թագավորը: Մենք բոլորս պատմական իրադարձությունների ականատեսն ենք. մեր աչքի առջեւ հիրավի պատմություն է կերտվում: Կանցնեն տարիներ, եւ սերունդները նախանձով են լցվելու մեր նկատմամբ, որ մենք Իսպանիայի այս կոլեկտիվի սերնդակիցներն ենք, որ մենք մեր սեփական աչքով տեսել ենք այս հավաքականի մրցելույթները, խաղը:

    Իհարկե, անկախ այս հանդիպման արդյունքից, պետք է արժանին մատուցել Իտալիայի հավաքականին: Հիասքանչ թիմ, արտակարգ, որի բախտը պարզապես չբերեց, որ մրցակիցը Իսպանիայի հավաքականն էր: Այժմ էլ կարելի է պնդել, որ այս մրցաշարի լավագույն ֆուտբոլիստը Անդրեա Պիրլոն է: Սա՝ միանշանակ: Իտալացիները այսօր էլ վատ հանդես չեկան, սակայն մրցակիցը այլ մոլորակից էր իջել:

    Շնորհավորենք Իսպանիայի եւ Իտալիայի բոլոր երկրպագուներին, նման գերազանց խաղի համար, եւ այժմ պարզապես մնում է ներկայացնել Իսպանիայի այս հաղթանակի հեղինակներին, որոնց անունները մենք դեռ երկար ժամանակ հիացմունքով ենք արտասանելու. Իկեր Կասիլյաս, Ալվարո Արբելոա, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա, Չաբի Ալոնսո, Սերխիո Բուսկետս, Չավի Հերնանդես, Սեսկ Ֆաբրեգաս, Դավիդ Սիլվա, Անդրես Ինյեստա, Ֆերնանդո Տորես, Խեսուս Նավաս, Խուան Մատա, Պեդրո Ռոդրիգես, Խավի Մարտինես, Ալվարո Նեգրեդո.... եւ իհարկե.... Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկե:

    Просмотров: 603 | Добавил: SMBO | Теги: Սպորտ | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]