10:38 Եվրո-2012-ի պաշտոնական գնդակը գաղտնի պահել չհաջողվեց. «Տանգո 12» | |
Նոյեմբեր 28, 2011 | 20:24
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունից եւ պաշտոնական գնդակի շնորհանդեսից հինգ օր առաջ գերմանական մամուլն արդեն հրապարակել է գնդակի լուսանկարը եւ բացահայտել անվանումը: Կազմակերպիչները ցանկանում էին գաղտնի պահել գնդակը մինչեւ արարողությունը: Եվրո-2012-ի գնդակը կկոչվի «Տանգո 12»: ՈւԵՖԱ-ի տեխնիկական գործընկեր «Ադիդասը» 24 տարի անց վերադարձել է «Տանգո» անվանմանը: Առաջին «Տանգո» գնդակը «Ադիդասը» ներկայացրել է 1978թ. աշխարհի առաջնությունում: Եվրո-1980-ում ներկայացվեց «Տանգո Իտալիան», 1982թ. աշխարհի առաջնությունում խաղացել են «Տանգո Իսպանիայով»: Նախորդ անգամ Եվրո-1988-ում «Ադիդասը» մատուցել էր «Տանգո Եվրոպա»: Եվրո-2012-ի վիճակահանության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Կիեւում: Այդ ժամանակ կկայանա նաեւ «Տանգո 12» գնդակի շնորհանդեսը: «Ադիդասի» գործադիր տնօրեն Հերբերտ Հայները հայտարարել է, որ Եվրո-2012-ի գնդակը ընկերության հեղափոխական ձեռքբերումն է: Այժմ այն փորձարկում են Բավարիան ու Միլանը, հաղորդում էhttp://ukraine2012.gov.ua-ը: | |
|
Всего комментариев: 0 | |