09:13 Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Այաքսին» | |
Ajax Amsterdam 0-2 Manchester United 16-02-12...by sagolerbaccha Փետրվար 17, 2012 | 00:09 Փետրվարի 16-ին Եվրոպայի լիգայի խաղարկությունում կայացան յոթ հանդիպումներ: 1/16 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Այաքսի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 80-րդ րոպեին: Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին»: Իսպանական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն: Խմբային փուլում 100 տոկոսանոց արդյունք ցուցադրած բելգիական «Անդերլեխտը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով զիջեց հոլանդական «ԱԶ Ալկմարին», իսկ ուկրաինական «Մետալիստն» Ավստրիայում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Զալցբուրգի» դարպասը: Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակիչ, առաջին հանդիպում «Այաքս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:2 Յանգ, 60, Չիչարիտո, 85 «Լացիո» - «Աթլետիկո»՝ 1:3 Կլոզե, 19 - Ադրիան, 25, Ֆալկաո, 37, 63 «ԱԶ Ալկմար» - «Անդերլեխտ»՝ 1:0 Մեհեր, 35 «Լեգիա» - «Սպորտինգ»՝ 2:2 Վավրզնյակ, 37, Գոլ, 79 - Կարիկո, 60, Սանթոս, 88 «Վիկտորիա» - «Շալկե»՝ 1:1 Դարիդա, 22, - Հունտելար, 75 «Զալցբուրգ» - «Մետալիստ»՝ 0:4 Տայսոն, 1, Կրիստալդո, 37, 41, Դեւիչ, 90 | |
|
Всего комментариев: 0 | |