14:29 Եվս մեկ ֆուտբոլային հանդիպում մնացել է անավարտ | |
Նոյեմբեր 22, 2011 | 18:21 Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության Էստուդիանտես – Բանֆիլդ հանդիպումը դադարեցվել է 13-րդ րոպեին խաղադաշտ նետած պայթուցիկների պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Բանֆիլդը բացել է հանդիպման հաշիվը: Պայթյունների հետեւանքով տուժել է Բանֆիլդի դարպասապահ Քրիստիան Լուչետին: Երկրպագուների հետ վիճաբանության մեջ է մտել Էստուդիանտեսի հռչակավոր կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը: Հանդիպումը մնացել է անավարտ, քանի որ ոստիկանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել հանդիպման մասնակիցների անվտանգությունը: Դրանից հետո մրցավարը որոշել է չշարունակել խաղը, հաղորդում է newsru.com-ը: | |
|
Всего комментариев: 0 | |