12:18 Գաջեթներ եւ սմարթֆոններ սեքսի փոխարե՞ն | |
Դեկտեմբեր 22, 2012 | 22:50 Բրիտանացի սոցիոլոգները եկել են այն եզրակացությանը, որ սմարթֆոնների, պլանշետների եւ նոութբուքերի կիրառումը քնելոց առաջ վնասում է սեռական կյանքին: Հարցմանը մասնակցել է երկու հազար մարդ: Պատասխանողների 15%-ը խոստովանել է, որ ավելի քիչ են սկսել զբաղվել սեռական հարաբերություններով, քանի որ քնելուց առաջ ժամանակն անցկացնում են ոչ թե սիրելի մարդու, այլ սիրելի գադջեթի հետ, հայտնում է New York Daily News-ը: Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու մոտ ոչ միայն նվազում է սեռական ակտիվությունը, այլեւ կրճատվում է քնի տեւողությունը: Հարցման մասնակիցների գրեթե կեսը պատասխանել է, որ քնելուց առաջ մեկուկես ժամ ծախսում են համակարգիչների, նոութբուքերի եւ սմարթֆոնների առաջ: Այդ պատճառով քնելու միջին ժամանակը տեղափոխվել է կեսգիշեր, գրում է «ԱիՖ»-ը: Բացի դրանից պատասխանողների 25%-ը պառկած վիճակում էլ օգտվում են նոութբուքից: Եւս 15%-ը խոստովանել է, որ քնելուց առաջ դիտում է տարբեր հաղորդումնե նոութբուքով կամ պլնաշետով: Բրիտանացի սոցիոլոգների հարցման արդյունքները նույնական են ԱՄՆ-ի TeleNav-ի վերջին ուսումնասիրություններին: Այդ հարցման յուրաքանչյուր երրորդ մասնակիցը հայտնել էր, որ ավելի լավ է մեկ շաբաթ հրաժարվի սեռական հարաբերություններից, քան իր սմարթֆոնից: | |
|
Всего комментариев: 0 | |