Четверг, 18.04.2024, 06:30
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Февраль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2012 » Февраль » 14 » Google-ը Սուրբ Վալենտինի տոնի առթիվ սիրահարներին շնորհավորում է «Cold, Cold Heart» երգով
    23:59
    Google-ը Սուրբ Վալենտինի տոնի առթիվ սիրահարներին շնորհավորում է «Cold, Cold Heart» երգով

    Փետրվար 14, 2012 | 10:14 

    Սուրբ Վալենտինի տոնի առթիվ Google-ը բոլոր սիրահարներին նվիրում է բլյուզ ոճի «Cold, Cold Heart» դասական բալադը` Թոնի Բենեթի կատարմամբ:

    Տոնական տարբերանշանում տղայի ձեռքին վալենտինյան բացիկ է: Այսօր աշխարհի շատ երկրներում սիրահարները միմյանց այդպիսի բացիկներ կնվիրեն:

    Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի արդեն ավելի քան 16 դար, այն նաեւ գլխավոր «մեղավոր» ունի` քրիստոնյա հոգեւորական Վալենտինը: Այդ պատմությունը վերագրվում է 269թ., երբ հռոմեացի Կլաուդիոս II կայսրը որոշել էր, որ ամուսնացած զինվորը չի կարող լավ ռազմիկ լինել, քանի որ հոգ է տանում ընտանիքի, այլ ոչ թե կայսրության փառքի մասին: Այսպիսով, կայսրը լեգեոներներին ամուսնանալն արգելելու հրաման է արձակել:

    Բայց գտնվել է մարդ, որը, չվախենալով կայսեր զայրույթից, սկսել է լեգեոներներին գաղտնի պսակադրել իրենց սիրեցյալների հետ: Այդ մարդը Վալենտին անունով հոգեւորականն էր` հռոմեական Տերնի քաղաքից:

    Երբ կայսրն իմացել է այդ մասին, Վալենտինին մահվան են դատապարտել: Ինքը Վալենտինը եւս սիրահարված է եղել. Նա սիրել է բանտապետի աղջկան: Մահապատժից մեկ օր առաջ նա աղջկան հրաժեշտի նամակ է գրել, որում խոստովանել է իր սերը, տակն էլ ստորագրել` «Քո Վալենտին»: Նամակը կարդացվել է արդեն նրա մահապատժից հետո:

    Ամենայն հավանականությամբ, հենց այստեղից է առաջացել Սուրբ Վալենտինի օրը սիրային բացիկներ նվիրելը: Շատ սիրահարներ նախընտրում են ամուսնանալ կամ  նշանվել հենց այս օրը: Կարծում են, որ դա հավերժ սիրո գրավական կդառնա:

    Հետագայում, որպես հավատի համար հալածված քրիստոնյա նահատակ Վալենտինը կանոնականացվել է կաթոլիկ եկեղեցու կողմից: Իսկ 496թ. Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարել է Սուրբ Վալենտինի օր:

    Արեւմտյան Եվրոպայում Սուրբ Վալենտինի օրը սկսել են լայնորեն նշել  13-րդ դարից, ԱՄՆ-ում`  1777-ից:

    Կրքոտ ֆրանսիացիները Սուրբ Վալենտինի օրը միմյանց սովորաբար թանկարժեք զարդեր են նվիրում, իսկ ռոմանտիկ Դանիայում ընդունված է չորացրած ճերմակ ծաղիկներ նվիրել:

    Բրիտանիայում չամուսնացած աղջիկները փետրվարի 14-ին արթնանում են նախքան արեւածագը, կանգնում են պատուհանի առջեւ եւ նայում անցնող տղամարդկանց: Համաձայն հավատամքի` հանդիպած առաջին տղամարդն էլ հենց նրա ճակատագիրն է, գրում է Calend.ru-ն:

    Բայց աշխարհում կա մի երկիր, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է. Դա Սաուդյան Արաբիան է: Այստեղ Սուրբ Վալենտինի օրը տոնելու համար կարելի է մեծ տուգանքների ենթարկվել:

    Просмотров: 668 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]