15:55 Գրոզնիում ֆանատները հարձակվել են ֆուտբոլիստների վրա | |
Նոյեմբեր 04, 2011 | 22:54
Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական առաջնության Թերեկ – Կրասնոդար հանդիպումը մնացել է անավարտ: Գրոզնիում ընթացած հանդիպումն ընդհատվել է 72-րդ րոպեին, 3:0 հաշվի ժամանակ` Կրասնոդարի օգտին: Հանդիպումն ընդհատվել է ծեծկռտուքի պատճառով: 73-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է Կրասնոդարի խաղացող Սպարտակ Գոգնիեւը, որը միջամտել է դեղին քարտեր ստացած իր ակումբակից Եվգենի Չեռնիշեւի եւ Թերեկի պաշտպան Շամիլ Աշահանովի վեճին: Գոգնիեւը մի քանի րոպե չի հեռացել խաղադաշտից, իսկ հեռանալուց սկսել է անպատվել ֆուտբոլասերներին: Ֆուտբոլասերները մտելեն խաղադաշտ եւ հարձակվել են ֆուտբոլիստների վրա: Դրանից հետո խաղադաշտում եւ դրանից դուրս սկսվել է զանգվածային ծեծկռտուք: Հանդիպման տեսուչը որոշել է դադարեցնել հանդիպումը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցներ | |
|
Всего комментариев: 0 | |