10:56 Գվարդիոլա. Հեռու չեմ գնում | |
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ տարած 7:0 հաշվով հաղթանակից հետո ամփոփել է հանդիպման արդյունքները:«Այժմ «Բարսելոնան» երիտասարդ թիմ ունի: Տիտո Վիլանովան լավ գիտի այս խաղացողներին: Ես վստահ եմ, որ նրա ղեկավարությամբ եւս «Բարսելոնան» նախկինի նման մրցունակ կլինի: Ես շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, սակայն ընդգծեմ, որ հեռու չեմ գնում: Կլինեմ թիմի կողքը: Ներողություն եմ հայտնում «Ռայո Վալյեկանոյի» երկրպագուներին` 5-րդ գոլից հետո մեր ֆուտբոլիստների պարի համար. այլեւս չի կրկնվի: Ես շատ գոհ եմ Պեդրոյի խաղից: Ես նրան ճանաչում են 4-րդ դիվիզիոնից», - Գվարդիոլայի խոսքը մեջբերում էGoal.com-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
Անգլերեն
Ռուսերեն

Smbo.Sahakyan2012@yandex.ru
