19:57 Հանցագործները` ղեկին (վիդեո) | |
![]() Այսօր առավոտյան իմ աչքի առջեւ մի շուն սպանվեց. «ԳԱԶելը» մեծ արագությամբ ուղղակի անցավ շան վրայով, վարորդը նույնիսկ չմտածեց արգելակելու մասին: Դեպքը տեղի ունեցավ մայրաքաղաքի Արարատյան զանգված կոչվող հատվածում: Վայրին անծանոթների համար նշենք, որ երթեւեկելի հատվածն ուղղակի անցնում է տների բակով: Մայթերի, լուսակիրների, նշանների, այդ թվում` բնակելի գոտիով երթեւեկելու իսպառ բացակայություն: Շատ վայրերում ճանապարհի լայնությունը հազիվ է թույլ տալիս հանդիպակաց մեքենաներին իրար չբախվել, եւ իրենից ուղղակի շրջադարձերի հաջորդականություն է ներկայացնում: Եւ ահա նման ճանապահի վրա երթուղայինները «ռալլի» են սարքում: Ուղեւորների համար պայքարում որոշ վարորդներ, թվում է, պատրաստ են ոչ միայն անտեսել ճանապարհային երթեւեկության բոլոր կանոնները, այլ անգամ հոգին ծախել սատանային: Կարեւորը, թույլ չտալ մրցակցին առաջ անցնել եւ ուղեւորներին տիրանալ: Եւ այստեղ թույլատրելի է ամեն ինչ. ե’ւ կտրուկ տեղաշարժեր, ե’ւ անհնարին մանեւրներ, համարյա ` «Տաքսի-4»` հայրենական «շումախերների» կատարմամբ: Ընդ որում` վարորդների մեծ մասի բնորոշ գծերից է ոչ միայն Ճանապարհային երթեւեկության կանոնների չիմացությունը, այլեւ բարձր արագության նկատմամբ հակվածությունը եւ բռի վերաբերմունքը ուղեւորների ու հետիոտնի նկատմամբ: Բոլորին է հայտնի, թե մեզանում ինչպես է դրված վարորդական իրավունքի ստացման գործընթացը, եւ, իրականության դառը հեգնանքով, նախիկնում իրավունք գնելն ավելի էժան էր, քան ստանալը: Ահա եւ քաղաքով շրջում են մահաբեր «ԳԱԶելներ» ու «Ֆորդերը», որոնք վարում են կիսագրագետ, փնթի կառապանները: Այսօր առավոտյան իմ աչքի առջեւ սպանեցին մի շան: Թիվ 98 երթուղու «ԳԱԶելը» չէր կարող համակերպվել, որ իրեն վազանցի թիվ 42 երթուղայինը: Խոսքն այստեղ այն չէ, որ սպանել են ինչ- որ «բոբիկի» կամ «շարիկի». շան տեղը կարող էր նաեւ երեխա լինել, եւ արդյունքը, որքան էլ ցավալի է, նույնն էր լինելու: | |
|
Всего комментариев: 0 | |