18:13 Հանդիսավորությամբ տոնվել է հետախուզական զորքերի ստեղծման 19-րդ տարեդարձը | |
Հանդիսավորությամբ տոնվել է հետախուզական զորքերի ստեղծման 19-րդ տարեդարձը18:11 . 05/11 Այսօր հանդիսավորությամբ նշվել է ՀՀ զինված ուժերի հետախուզական զորքերի ստեղծման 19-րդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ բարձրաստիճան այլ սպաներ: "Մենք բանակի աչքերն ու ականջներն ենք": Հենց այսպես են իրենց բնութագրում Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումներն ու զորամասերը: Ստեղծման օրվանից սկսած` պաշտպանության բանակի հետախուզությունը միշտ պատվով է կատարել իր դժվարին առաքելություն: "Հետախուզական ստորաբաժանումները փառապանծ ճանապարհ են անցել, եւ այսօր կարելի է փաստել, որ մեր զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներն ի սկզբանե կազմավորվել եւ գործել են՝ հետախուզական առանձնահատկություններից եւ սկզբմունքներից ելնելով... Առանց հետախուզական խնդիրներ կատարելու ինչպես արցախյան գոյապայքարի ժամանակ, այնպես էլ այսօր մենք ի վիճակի չենք հասնել հաջողությունների: Կարծում եմ՝ հետախույզները թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե՛ այսօր իրենց առջև դրված խնդիրները բավականին բարձր են կատարում",- ասել է Ս. Օհանյանը: Հետախույզի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ Սեյրան Օհանյանը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ծանոթացան մեր բանակում առկա հետախուզական զենքերին եւ տեխնիկային: Հատուկ ջոկատայինները հանդես եկան նաեւ ցուցադրական ելույթներով՝ ներկայացնելով, թե ինչպես իրականացնել հատուկ գործողություններ՝ թշնամու թիկունքում: Միջոցառման ավարտին հետախուզական զորքերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:
| |
|
Всего комментариев: 0 | |