17:10 Հայ աթլետները եւս հավակնում են օլիմպիական ուղեգրերի | |
Դեկտեմբեր 03, 2011 | 14:38 Հուսադրող մրցելույթներով Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրերին հավակնում են հեռացատկորդներ` երեւանցի Վարդան Փահլեւանյանը, վանաձորցի Արսեն Սարգսյանը, գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը եւ կապանցի պատանի եռացատկորդ Լեւոն Աղասարյանը: Այդ մասին նշեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով անցած մրցաշրջանում հայ աթլետների արդյունքները: «Մասնավորապես, Փահլեւանյանը 8 մետր արդյունքով հաղթել է Ռոբերտ Էմմիյանի մրցանակների 10-րդ միջազգային խաղարկությունում, Աղասարյանը 15 մ 70 սմ արդյունքով 6-րդ տեղն է գրավել աշխարհի պատանեկան առաջնությունում: Մելիք Ջանոյանը 74 մ 68 սմ ցուցանիշով լավագույնն էր 5-րդ Համահայկական խաղերում: Աշխարհի առաջնությունում բարձր արդյունքներով առանձնացան վազորդներ Աշոտ Հայրապետյանը` 800 մ վազքում, եւ Ամալյա Շառոյանը` 400 մ արգելավազքում, որոնք Հայաստանի նոր ռեկորդներ սահմանեցին», - նշեց Նարինե Շահբազյանը: Նա հայտնեց, որ Լոնդոնի խաղերին մասնակցելու համար մեր մարզիկները պետք է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի օրացույցում ընդգրկված մրցաշարերից մեկում լրացնեն նորմատիվային պահանջը, որը հեռացատկի համար 8 մ 10 սմ է, եռացատկի համար` 16 մ 85 սմ, իսկ նիզականետման համար` 79 մ 50 սմ: | |
|
Всего комментариев: 0 | |