11:43 Հայ գիտնականը մասնակցել է եվրոպական արբանյակի արձակմանը | |
Փետրվար 15, 2012 | 22:56
Փետրվարի 13-ին, Գվիանայի տիեզերական կենտրոնից’ Կուրու (Kourou), Եվրոպական տիեզերական գործակալությունն արձակել է LARES (LAser Relativity Satellite) արբանյակը: Տիեզերագիտության և աստղաֆիզիկայի կենտրոն, Ալիխանյանի անվ.ազգային լաբորատորիայից պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը` որպես LARES–ի գիտական 4-հոգիանոց խմբի անդամ, մասնակցում էր արձակմանը առնչվող միջոցառումներին Կուրույում: Արձակումը իրականացվել է VEGA եռաստիճան, նոր կրող հրթիռի առաջին թռիչքի միջոցով` այդպիսով շարունակելով Ariane հրթիռների արձակումները: Նշենք, որ LARES-ը հետազոտելու է գրավիտացիոն դաշտի հիմնարար հատկությունները’ Ալբերտ Այնշտայնի Ընդհանուր հարաբերականության տեսության կանխատեսած Լենզե-Թիրինգի երևույթը առ այսօր անհասանելի’ մի քանի տոկոս ճշտությամբ, ինչը կարևոր է ֆիզիկական հիմնարար սկզբունքների սահմանների ի հայտ բերման, մութ էներգիայի, մութ նյութի, նաև աստղաֆիզիկական երևույթների, գալակտիկաների միջուկներից արտավիժող շիթերի, բնույթի մեկնաբանման համար: | |
|
Всего комментариев: 0 | |