Главная »
2013 » Апрель » 5 » Հայ հայտնիների ոչ հայ կողակիցները (PHOTO)
00:23 Հայ հայտնիների ոչ հայ կողակիցները (PHOTO) |
Հայ աղջիկներին շատ հաճախ քննադատում են նրա համար, որ վերջիններս նախընտրում են հանդիպել օտարազգի երիտասարդների հետ: Նրանցից շատերը նույնիսկ ընտանիք են կազմում և բնակություն հաստատում այլ երկրներում: Արի ու տես, որ ոչ միայն աղջիկներն են այդպիսին. հայ հայտնի տղամարդկանցից շատերը նախընտրել են իրենց կյանքը կապել օտարազգի կանանց հետ: Կանանց հայ չլինելու փաստը, սակայն, չի խանգարում, որպեսզի զույգերը երջանիկ լինեն: Ներկայացնում ենք այն հայտնիներին, ովքեր ամուսնացած են կամ ընկերություն են անում օտարազգիների հետ:
Հայկ Մարությանն իր ապագա կնոջ` Իվայի հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս աշխատում էր Սպիտակում` «Կարմիր խաչի» առաքելության կազմում: Նրանք այսօր երկու երեխա ունեն՝ 8-ամյա Ալիսան և 4 տարեկան Արթուրը: Նշենք, որ Իվան չեխուհի է:
Հայտնի հայ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը Ժաննա Լևինան է: Նա ազգությամբ հրեա է: Ապրել է Սոչիում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստավրոպոլի պետական իրավաբանական համալսարան: Ժաննան և Գարիկը ծանոթացել են 1997 թվականին` Սոչիում անցկացվող փառատոնի շրջանակներում: Նրանք առաջին հայացքից համակրել են միմյանց, սակայն շփումը երկար չի տևել: Փառատոնի ավարտից հետո Ժաննան վերադարձել է Ստավրոպոլ` չթողնելով Գարիկին նույնիսկ իր հեռախոսահամարը: Մեկ տարի անց զույգը կրկին հանդիպել է և մի քանի օր անց արդեն նրանք որոշել են ամուսնանալ:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի ընկերուհին Արիաննե Կաոիլին է: Նա ծնվել է 1986 թվականին, Մանիլայում: Արիաննեի հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրն ունի հոլանդացու և իռլանդացու արմատներ: Արիաննեն ունի միջազգային վարպետի կոչում և ներկայացնում է Ավստրալիայի շախմատի ֆեդերացիան: Զույգն առաջին անգամ հանդիպել է 1996 թվականին` աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, իսկ ընկերությունը սկսվել է 2006 թվականից: Արիաննեն շատ է սիրում հայկական խոհանոցը` հատկապես Լևոնի մայրիկի պատրաստած ուտեստները: Իսկ վերջերս նա ինքն էր փորձել ամառային տոլմա պատրաստել սիրելիի համար: Թե երբ է զույգը պատրաստվում ամուսնանալ, դեռ հայտնի չէ:
Հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը Յուլիա Ֆինկն է, ով հանրությանը հայտնի դարձավ հեռուստասերիալներից, իրականում պրոֆեսիոնալ դերասանուհի է: Նա ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Սովորելուն զուգահեռ Յուլիան, որպես դերասանուհի էր աշխատում Ստանիսլավսու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
|
Просмотров: 971 |
Добавил: SMBO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[
Регистрация |
Вход ]