19:48 Հայ լրագրողները Լուցկում գրավել են երրորդ տեղը | |
Նոյեմբեր 09, 2011 | 14:43 Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը գրավել է երրորդ մրցանակային տեղը մասնակցելով Լուցկ քաղաքում անցկացվող լրատվամիջոցների աշխատակիցների «Վոլին-2011» մինի-ֆուտբոլի 14-րդ միջազգային մրցաշարին: Մրցումներում բացի հայ լրագրողներից մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Ուկրաինայի, Լեհաստանի լրատվամիջոցների թիմերը: Երրորդ տեղի համար վճռական խաղում հայ լրագրողները հաղթեցին Լիտվայի լրագրողներին 3:0 հաշվով` նվաճելով գավաթ եւ բրոնզե մեդալներ: Առաջին տեղը մրցաշարում գրավել է Բելառուսը, երկրորդը` Ուկրաինան: Մրցումները տեղի են ունեցել նոյեմբերի 4-6-ին, Ուկրաինայի Վոլինի շրջանի պետական ադմինիստրացիայի ղեկավար Բորիս Կլիմչուկի աջակցությամբ: Իսկ հայ լրագրողները մեկնել էին Լուցկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Ֆուտբոլին նվիրվածության համար եւ իր 50-ամյակի հոբելյանի կապակցությամբ մրցաշարում հատուկ մրցանակի է արժանացել Հայաստանի լրագրողների թիմի ավագ Տիգրան Հովհաննիսյանը: Մրցաշարում հայ լրագրողները հայտնվել էին ուշադրության կենտրոնոււմ` Վոլինի շրջանի հեռուստաընկերությունը հայ գրչի վարպետների թիմի ավագին հրավիրել էին իրենց ստոււդիա հարցազրույցի, բազմաթիվ ուկրաինական լրատվամիջոցներ իրենց նյութերում անդրադարձել են հայ լրագրողների մասնակցությանը մրցաշարին: Հայ լրագրողները ջերմ ընդունելության են արժանացել նաեւ Լուցկ քաղաքի հայ համայքի կողմից, որոնք կազմակերպել էին հայկական թիմի համար հատուկ ընդունելություն: Հայաստանի լրագրողների թիմը 1999 թվականից մասնակցել է /բացի 2000 թվականին Բաքվում տեղի ունեցած/, բոլոր ԱՊՀ երկրների լրագրողների ֆուտբոլային մրցաշարերին` Սանկտ-Պետերբուրգում, Քիշինեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում, Դրուսկինինկայում եւ 2009-ին Ստեփանակերտում: Այդ ընթացքում հայկական թիմը մեկ անգամ դարձել է չեմպիոն, չորս անգամ բրոնզե մեդալակիր: | |
|
Всего комментариев: 0 | |