10:55 Հայ մարմնամարզիկները հաջող են հանդես եկել Ռուսաստանում | |
Դեկտեմբեր 14, 2011 | 16:12
Ռուսաստանի Օբնինսկ քաղաքի օլիմպիական չեմպիոն Լարիս Լատինինայի անվան մարզադպրոցում դեկտեմբերի 9-13-ը կայացած սպորտային մարմնամարզության «Ոսկե Ճայ» միջազգային 3-րդ մրցաշարին Ռուսատանի, Բելառուսի, Ուկարինայի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Մոլդովիայի ներկայացուցիչների հետ մարզիչներ Արտյոմ Ավետյանի եւ Վարդուհի Հակոբյանի գլխավորությամբ մասնակցեցին նաեւ Հայաստանի 3 պատվիրակներ: Տղամարդկանց մրցաշարում Վահագն Ստեփանյանը երկրորդ տեղն է գրավել զուգափայտի վարժությունում: Երիտասարդների մրցաշարում երեւանցի Վիգեն Խաչատրյանը բազմամարտում 79 միավորով ճանաչվել է երկրորդը: Վիգենը հաջող է հանդես եկել նաեւ առանձին գործիքների վրա: Նա ոսկե մեդալներ է նվաճել հենացատկում եւ պտտաձողի վրա, իսկ նժույգաթափերում եւ զուգափայտի վրա արժանացել է արծաթե պարգեւների: Աղջիկների մրցաշարում Անուշ Մանուկյանը 4-րդ տեղն է գրավել մարզական գերանի վրա վարժություններում: Հակոբ Սերոբյանը, Վահագն Ստեփանյանը եւ Վիգեն Խաչատրյանն այսօր, դեկտեմբերի 14-ին Օբնինսկից կմեկնեն Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 16-17-ին կանցկացվի օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի միջազգային 18-րդ խաղարկությունը: Սպասվում է, որ այդ մրցաշարին կմասնակցեն 22 երկրների 145 մարմանամարզիկներ: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը News.am-ի թղթակցին հայտնեց, որ այս մրցաշարին պետք է մասնակցեր նաեւ 19-ամյա Արթուր Դավթյանը, սակայն նա նախընտրեց մրցավայր չմեկնել, քանի որ զբաղված է Անգլիա մեկնելու վիզայի հարցերի կարգավորումով: Նա հունվարի 7-14-ը Լոնդոնում կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին: | |
|
Всего комментариев: 0 | |