21:59 Հայ մարզիկները պատրաստվում են Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին | |
![]() Լոնդոնում 2012 թ Պարալիմպիկ խաղերին արժանավույնս ներկայանալու համար հայ մարզիկներն այս օրերին ակտիվորեն մարզվում են: Պարապմունքների ընթացքում պարալիմպիկ 11 հայ մարզիկներին է հանդիպել լուսանկարիչ Վիգեն Մնոյանը եւ 22 լուսանկարի միջոցով փոխանցել նրանց` հանգամանքներն ու խոչընդոտները հաղթահարելու կորովն ու ցանկությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանում Բրիտանական դեսպանատնից: Նրանց փոխանցմամբ` 2012 թ Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին ընդառաջ Երեւանում Բրիտանական դեսպանատունը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեն, Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ կազմակերպում են մարզաձեւերի ցուցադրություն եւ լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսի այցելուները քվեարկության արդյունքում կընտրեն երեք լավագույն լուսանկար, իսկ դրանցում պատկերված մարզիկները կստանան նվերներ Օլիմպիական խաղերի պաշտոնական հովանավոր Սամսունգ ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից: Լուսանկարներին կից ներկայացվելու են նաեւ հաշմանդամություն ունեցող մարզիկների պատմությունները, կցուցադրվի «See Britain» ֆիլմաշարից բրիտանացի պարալիմպիկ մարզիկ, ոսկե մեդալակիր բարոնուհի Թանի Գրեյ Թոմսոնի մասին: Լուսանկարներն այնուհետեւ տեղադրվելու են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում, կազմակերպվելու են մի շարք հարցումներ եւ քվեարկություններ: Իսկ սեպտեմբերի 29-ին պարալիմպիկ մարզիկները, «Փյունիկ» հաշմանդամների միության, Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի ներկայացուցիչները կբարձրանան Արագած լեռան գագաթը: Նշենք, որ 1948 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ անցկացված միջոցառումներն սկիզբ դրեցին պարալիմպիկ շարժմանը: Առաջին Պարալիմպիկ խաղերը կազմակերպվել են Հռոմում 1960 թ: Եթե առաջին Պարալիմպիկ խաղերին մասնակցում էր 400 մարզիկ 23 երկրից, ապա արդեն 2008 թ Պեկինի խաղերին` 146 երկրի 3951 ներկայացուցիչ: | |
|
Всего комментариев: 0 | |