
08:50 Հայաստան – Ղազախստան՝ 3:0 (ֆոտոռեպորտաժ)![]() | |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ին ընկերական խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ղազախստանի թիմի դարպասը (ֆոտոռեպորտաժ): Երեւանի Հանրապետական ստադիոնում կայացած խաղում Վարդան Մինասյանի թիմն ուներ տարածքային ու խաղային մեծ առավելություն: Ինչպես եւ սպասվում էր Հայաստանի հավաքականը հանդիպումը սկսեց 4-1-4-1 տակտիկական դասավորությամբ: Հանդիպման հաշիվը բացվեց 6-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյանի՝ աջ եզրից կատարած փոխանումից հետո Գեւորգ Ղազարյանը գեղեցիկ հարվածով գրավեց ղազախների դարպասը՝ առաջ մղելով Հայաստանի հավաքականին: Այս գոլից հետո թիմերը մի քանի վտանգավոր գրոհներ փոխանակեցին, սակայն 36-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը եւս մեկ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ կրկնապատկելով Հայաստանի հավաքականի առավելությունը: 41-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խփեց հայկական թիմի երրորդ գնդակը: Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Հայրապետյանը ոտքի վնասվածք ստացավ եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստները մի շարք գոլային պահեր ունեցան, սակայն հանդիպման հաշիվն անփոփոխ մնաց՝ 3:0: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի դարպասի մոտ մի քանի վտանգավոր պահեր ստեղծվեցին: Հատկապես վտանգավոր էին ղազախների ստանդարտ դիրքերի խաղարկումները: Հայկական թիմի մոտ հերթական անգամ խնդիրներ առաջացան երկրորդ հարկում: Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականը բավական լավ կիրառեց նոր տակտիկական սխեման՝ ապացուցելով, որ կարող է խաղալ նաեւ հարձակողական ֆուտբոլ: Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին: Այդ օրը Վարդան Մինասյանի թիմը Երեւանի «Հրազդան» ստադինում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ: Հայաստան – Ղազախստան՝ 3:0 Գեւորգ Ղազարյան, 6, 36, Յուրա Մովսիսյան, 41 Հայաստան. Գեւորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան (Կամո Հովհաննիսյան, 84), Ռոբերտ Արզումանյան (Հրայր Մկոյան, 46), Վալերի Ալեքսանյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան (Արթուր Սարկիսով, 46), Գեւորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան, Լեւոն Հայրապերտյան (Դավիթ Մանոյան, 34), Մարկոս Պիզելի (Արթուր Եդիգարյան, 58), Յուրա Մովսիսյան (Զավեն Բադոյան, 88)։ | |
|
Всего комментариев: 0 | |