23:03 Հայաստանի բնակչությունը զինաթափվում է | |
Նոյեմբեր 05, 2011 | 16:51 Նոյեմբերի 4-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին են հասցրել 16-ամյա Դավիթ Մադոյանին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: Զենքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: Նույն օրը, ժամը 18.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ-Եղվարդ ճանապարհին գտնվող կամրջի տակ զինամթերք է թողել: Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են հակատանկային 3 նռնակ` մեկ պայթուցիչով, «Ֆ-1» և «ՌԳ-42» մեկական նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 մմ տրամաչափի 92 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: Նույն օրը , ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել մի տղամարդ և հանձնել «Ֆ-1» նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 72 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն: | |
|
Всего комментариев: 0 | |