21:06 Հայաստանի երրորդ օլիմպիական ուղեգիրը | |
![]() Ազատ ոճային ըմբիշ Միհրան Ջաբուրյանը Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնությունում նվաճեց Հայաստանի երրորդ օլիմպիական ուղեգիրը: 55 կգ քաշային կարգում Ջաբուրյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց աշխարհի չեմպիոն Վիկտոր Լեբեդեւին: Ռուսաստանցի ըմբիշը երկրորդ տարին անընդմեջ հասավ եզրափակիչ եւ նվաճեց ոսկե մեդալը: Ջաբուրյանը բրոնզե մեդալի համար պայքարում երկու հաղթանակ տարավ, սակայն վճռական գոտեմարտում պարտվեց ղազախ Դաուլետ Նիյազբեկովին, կիսեց 5-6-րդ տեղերը եւ Հայաստանի համար նվաճեց 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ջաբուրյանից առաջ ուղեգիր էին նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը եւ հրաձիգ Նորայր Բախտամյանը: | |
|
Всего комментариев: 0 | |