21:53 Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի բացառիկ որոշումը | |
![]() Այսօր` սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Նիստի աշխատանքներին մասնակցել են գործկոմի անդամներ Ռ. Հայրապետյանը, Ա. Մինասյանը, Ա. Մանուկյանը, Լ. Հասրաթյանը, Է. Ղազարյանը, Է. Մարգարյանը, Թ. Գրիգորյանը, Կ. Ղազարյանը, Ա. Սահակյանը, Ս. Իսրայելյանը, Տ. Մարգարյանը, Վ. Դալլաքյանը եւ Կ. Հարությունյանը: ՀՖՖ գործկոմը քննարկել է ֆեդերացիայի նախագահի առաջարկը` վերախաղարկել Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ մրցափուլի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը: Երկարատեւ քննարկման արդյունքում, հաշվի առնելով սույն առաջարկի դրական եւ բացասական կողմերը, բացառիկ որոշում է կայացվել վերախաղարկել Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 22-րդ մրցափուլի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը: Նշենք, որ Հայաստանի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումն ավարտվել էր տանտերերի հաղթանակով` 1:0: | |
|
Всего комментариев: 0 | |