08:41 Հայաստանի հավաքականը ձախողվեց աշխարհի գավաթի խաղարկությունում | |
Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց Ռուսաստանի Սարանսկ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հարավային Կորեայի (1:6), Ղազախստանի (3:4), Թուրքիայի (0:7) թիմերին պարտվելուց հետո հայ ըմբիշները 5:2 հաշվով հաղթեցին Հունգարիայի հավաքականին, սակայն A խմում գրավեցին վերջին տեղը: 9-10-րդ տեղերի համար մրցամարտում Հայաստանի հավաքականը 1:6 հաշվով պարտվեց Բելառուսի թիմին՝ զբաղեցնելով վերջին տեղը: Սարանսկի մրցաշարին մասնակցում էին նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Բելառուսի, Ղազախստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Հարավային Կորեայի եւ Հունգարիայի հավաքականները: Հաղթող ճանաչվեց Իրանի հավաքականը, որը եզրափակիչում պարտության մատնեց Թուրքիայի թիմին: Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս մրցաշարին մասնակցում էր երկրորդ կազմով: Օլիմպիական ուղեգրեր նվաճած հայ ըմբիշներն արդեն նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին, իսկ վարկանիշային մրցումներում հանդես եկած մարզիկները հանգստանալու հնարավորություն են ստացել: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան՝ Ռոբերտ Կիրակոսյանը (55կգ), Արթուր Մկրտչյանը (60կգ), Գեւորգ Սահակյանը (66կգ), Վարշամ Բորանյանը (74կգ), Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96կգ) եւ Վաչագան Եղիազարյանը (120կգ): Թիմի մարզիչներն էին Արամ Գասպարյանը եւ Կամո Կիրակոսյանը: | |
|
Всего комментариев: 0 | |