23:49 Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակ. NEWS.am-ի տարբերակը | |
Դեկտեմբեր 20, 2011 | 13:41
NEWS.am գործակալությունը 2011թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի իր տարբերակում առաջինը նշել է աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար, համաշխարհային դասակարգման երրորդ համար, Լեւոն Արոնյանին (2802): Հաջորդ տեղերում հետեւյալ մարզիկներն են. 2.Արսեն Ջուլֆալակյան, Ստամբուլում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 3.Ռոման Ամոյան` հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն 4.Յուրա Մովսիսյան` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական 5.Հենրիխ Մխիթարյան` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական 6.Հակոբ Առաքելյան` սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 7.Վաչիկ Վարդանյան` սամբոյի Եվրոպայի չեմպիոն 8.Հռիփսիմե Խուրշուդյան` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն 9.Արայիկ Միրզոյան` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն 10.Հարություն Մերդինյան` մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքում` լավագույն տասնյակը հետեւյալ տեսքն ունի: 1. Ռոման Ամոյան 2. Արսեն Ջուլֆալակյան 3. Լևոն Արոնյան 4. Հենրիխ Մխիթարյան 5. Աղասի Աղասյան` Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 6.Արթուր Ալեքսանյան` հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն 7.Յուրա Մովսիսյան 8.Հարություն Մերդինյան 9.Վլադիմիր Սարուխանյան` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 10.Մուսա Մուրթազալիեւ` ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն | |
|
Всего комментариев: 0 | |