20:34 Հայաստանի նախագահը պարգեւատրել է լավագույն մարզական ընտանիքներին | |
Սեպտեմբեր 10, 2011 | 15:57 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 10-ին այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, որտեղ տեղի են ունեցել ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2011» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Նախագահի մամուլի գրասենյակիցNEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած մայրաքաղաքի, մարզերի եւ ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Ութերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձեւերում: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է հաղթողներին եւ բոլոր մասնակիցներին: Նախագահի խոսքով, կարեւորն այն է, որ հանրապետությունում աճում է առողջ ապրելակերպով ապրող ընտանիքների քանակը, եւ այս մրցույթը հետզհետե դառնում է ավելի մասսայական: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտանիքը լինի ամուր: Ամուր ընտանիքը ամուր հասարակության, առողջ ընտանիքը՝ առողջ հասարակության հիմքն է»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը հաղթողներին հանձնել է վկայագրեր, դրամական պարգեւներ եւ հուշանվերներ: | |
|
Всего комментариев: 0 | |