21:36 Հայաստանի օլիմպիական ուղեգրերի թիվը դարձավ 21 | |
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Լոնդոնի Oլիմպիական խաղերի մասնակից ձյուդոիստների ցանկը: Յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկված է վարկանիշային միավոր ձեռք բերած 22 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչներ, գյումրեցի Հովհաննես Դավթյանը (60 կգ) վաստակած միավորներով զբաղեցրել է 10-րդ տեղը, իսկ հրազդանցի Արմեն Նազարյանը (66 կգ) 16-րդ տեղում է: Յուրաքանչյուր քաշային կարգում մեկական սպիտակ քարտ է հատկացվում Օլիմպիական խաղերի կազմակերպիչ երկրին եւ ինը քարտ` ձյուդոյում նոր զարգացող երկրների ֆեդերացիաներին: Մայիսի վերջին տասնօրյակում Միջազգային օլիմպիական կոմիտեն կհաստատի մասնակիցների վերջնական կազմը: Ձյուդոյի Հայաստանի հավաքական մայիսի 1-ից 8-ը վերականգնողական-առողջարարական հավաք է անցկացնում Ջերմուկում: Այնուհետեւ թիմը կմեկնի Անթալիա, որտեղ Լոնդոնի Խաղերի մասնակից եվրոպական երկրների ձյուդոիստների հետ կանցկացնի համատեղ հավաք: Դրանից հետո թիմը միջազգային մրցաշարի կմասնակցի Չեխիայում: Դրան կհաջորդի Խաղերից առաջ վերջին հավաքը Երեւանում, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը: Այսպիսով, Հայաստանի օլիմպիական ուղեգրերի թիվը դարձավ 21: Հիշեցնենք, որ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանն ուներ 25 մասնակից, որոնցից 6-ը նվաճեցին բրոնզե մեդալ: | |
|
Всего комментариев: 0 | |